«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ Պաշտպանի գրասենյակում անցկացվեց քննարկում՝ հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ չնայած նրան, որ օրինագծով չաշխատող մայրերը նույնպես ստանալու են հղիության և ծննդաբերության նպաստ, սակայն փոխարենը կրճատվելու է աշխատող մայրերի հղիության և ծննդաբերության նպաստը: Կառավարությունն արդեն հաստատել է օրինագիծը, սակայն այն դեռ չի քննարկվել Ազգային ժողովում:

 

Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը, գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ կանանց իրավապաշտպան ՀԿ-ներից՝ «Հասարակություն առանց բռնության», Կանանց ռեսուրսային կենտրոն, Կանանց իրավունքների կենտրոն, Երևանի պետական համալսարանի գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն:

 

Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ օրինագիծը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում կարող է հանգեցնել կանանց աշխատանքային, սոցիալական և այլ իրավունքների սահմանափակման:

 

Կանանց իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ օրինագիծը կհանգեցնի ծնելիության նվազման և պետության սոցիալական քաղաքականության կրճատման: Առաջիկայում Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ համատեղ կմշակի օրենսդրական առաջարկներ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնելու համար:

 

Հանդիպման մասնակիցները նաև մտահոգություն հայտնեցին այն առիթով, որ օրինագիծը մշակելիս չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ, ինչպես նաև այն չի ներկայացվել Պաշտպանին կարծիքի՝ ի խախտումն Նախագահի հրամանագրի:

 

Պաշտպանի գրասենյակ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

Դիտումների քանակը` 4113

Գլխավոր էջ