«DigiTec-2014»-ի արքայադուստրերը

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանայք բացառիկ թիվ են կազմում : Եթե զարգացած երկրներում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում 10%-ը չի անցնում, ապա  Հայաստանում գերազանցում է 40%-ը: Իհարկե ՏՏ ընկերությունների  բարձր ղեկավար պաշտոններում կանայք  դեռես շատ քիչ են, սակայն    տարեցտարի ծրագրավորող աղջիկների թիվն ավելանում է եւ շատ հնարավոր է, որ վաղը մենք նույնպես կունենանք « համացանցի թագուհիներ», ինչպիսին այսօր են՝   Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը,   Google-ի փոխնախագահներ  Մարիսսա Մեյերը ու  Սյուզըն Վոյչիցկին,   Yahoo!-ի ղեկավար Քերոլ Բարցը, , Mozilla Corporation-ի տնօրենների խորհրդի նախագահ ուհիմնադիր Միտչել Բեյկերը,   ՛՛Յանդեքսի՛՛ տնօրենների խորհրդի անդամ  Էսթեր Դեյսոն, , Վենչուրային ներդրող, Flickr-ի հիմնադիրնոերից մեկը Կատերինա Ֆեյքը….,

 

Մեր զրուցակիցներն են   «DigiTec Expo-2014» ցուցահանդեսի մասնակից աղջիկները, որոնք  սովորում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վարժարանում (Պոլիտեխնիկ) ու ապագա ծրագրավորողներ են:

  

14-ամյա Գրետա Ալեքսանյանը «DigiTec Expo-2014» –ին մասնակցող աղջիկներից ամենակրտսերն է, նա պատրաստել է գույները զանազանող ռոբոտ եւ ինքն էլ անձամբ ներկայացնում այն մարդկանց: «Այս ռոբոտը գունային ցանցերի շնորհիվ ճանաչում է գույները եւ խմբավորում է դրանք»,- ասում է Գրետան եւ սեղմում կոճակը, որից հետո ռոբոտը կարմիր, կանաչ, կապույտ եւ դեղինը գնդակներն առանձնացնում է 4 դաշտերում:

«Սա իմ առաջին մտահղացումն է: 3 ամիս գնացել եմ ռոբոտաշինության դասերի եւ վերջին մեկ ամսում սարքել եմ այս ռոբոտը: Հետագայում եւս ռոբոտներ եմ սարքելու: Սա իմ հոբբին է, հեատարքրված եմ շատ, վերջերս եմ հասկացել, որ այս ոլորտը հետաքրքրում է ինձ»: Երեւանաբնակ Գրետան ցանկանում է ուսումը շարունակել Պոլիտեխնիկում՝ կամ Ռադիոտեխնիկա եւ կապ, կամ Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետներում: Ուզում է ծրագրավորող դառնալ, ասում է, որ ծնողները շատ ուրախ են իր կայացրած որոշմամբ:

 

Իսկ 17-ամյա Լուսինե Մաղաքյանի ծնողները եւս ծրագրավորողներ են: Ավելին, Լուսինեի ավագ քույրերը նույնպես սովորել եւ արդեն աշխատում են այս մասնագիտությամբ:

«Ես պոլիտեխնիկի վարժարանի ամենափոքր սերնդից եմ եմ, 6 տարի առաջ եմ ընդունվել: Այն ժամանակ շատ քիչ աղջիկներ էին ընդունվում: Ուզում եմ համակարգչային անվտանգության մասնագետ դառնալ»,- ասում է Լուսինեն, ով Հրազդան քաղաքից է: Նա նոր է իր ուժերը փորձում ռոբոտաշինության մեջ եւ այս տարվա ցուցահանդեսին ներկայացնում է իրենց թիմային աշխատանքի արդյունքում ստեղծած ռոբոտը: «Մենք ստեղծել ենք էկոռոբոտը, որը խնայող ռոբոտ է, այն տափոններից է սարքված: Էկոռոբոտը ուռուցիկ եւ գոգավոր հայելիների էֆեկտով լուսանկարում է մարդկանց՝ ստանալով ծիծաղաշարժ պատկերներ»:

 

17-ամյա Լիլիթ Նազարյանը Երեւանից է, արդեն հասցրել է մասնակցել մի քանի ռոբոտների ստեղծմանը, որոնք տարբեր գործառույթներ են կատարում. «Օրինակ անցած տարի կամուրջ կառուցող ռոբոտ էինք ներկայացրել, որը իր ճանապարհին խոչընդոտ տեսնելիս կամուրճ էր կառուցում եւ շարունակում էր ընթանալ»: Լիլիթը եւս որոշել է շարունակել ուսումը Պոլիտեխնիկում. «Ուզում եմ կիբեռնետիկ կամ ռադիոտեխնիկ դառնալ: Մաթեմատիկան եւ ֆիզիկան իմ տարերքն են, ես ապագա ծրագրավորող եմ: Ժամանակին դաշնամուր էի նվագում, նաեւ երաժշտությամբ եմ հետաքրքրվում, հիմա էլ փող եմ հավաքում, որ սինթեզ գնեմ»:

 

 16-ամյա Աննա Ավետիսյանը հաջողություններ ունի ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ դիվանագիտական գիտելիքներ էլ է ստացել: Նա դասընթացների եւ մրցույթների է մասնակցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում եւ այժմ էլ որպես կամավոր մասնակցում է մրցույթների կազմակերպմանը:

«Ռոբոտներ շատ անգամ եմ սարքել, արդեն երկու տարի է հաճախում եմ ռոբոտատեխնիկայի դասերին, անցյալ տարի Էքսպոին կարիճի տեսքով ռոբոտ էինք ներկայացրել, որը իր ճանապարհին որեւէ առարկա տեսնելուց հարվածում էր դրան եւ փոխում էր իր ուղղությունը: Այդ ռոբոտը հիմնականում ծառայում է երեխաներին զվարճացնելու համար»: Երեւանաբնակ Աննային ավագ եղբայրն է խորհուրդ տվել ընդունվել Պոլիտեխնիկի վարժարան. «21 հոգի ենք դասարանում, որից 6-ը աղջիկ, սակայն աղջիկները գնալով շատանում են»,- ասում է ապագա ծրագրավորողը:

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք բացառիկ թիվ են կազմում՝ նրանք 40 տոկոս են

 

«Դուք բոլորդ Բիլ Գեյթս եք»…

 

Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

 

Ժենյա Ազիզյան. «Բոլոր աղջիկները գնում էին պարի խմբակ, իսկ ես՝ ծրագրավորման»…

 

Համացանցի թագուհիները

 

Շերիլ Սենդբերգը՝ առաջին կինը Facebook-ի տնօրենների խորհրդում

 

 

Դիտումների քանակը` 5750

Գլխավոր էջ