Մալալան Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ

Խաղաղության 2014 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսաֆզային եւ երեխաների իրավունքների համար պայքարող 60-ամյա հնդիկ ակտիվիստ Սատյարտիին:

 

Հատկանշական է, որ Մալալայի Նոբելյան մրցանակակիր դառնալու  մասին  լուրը հայտնի դաձավ աղջիկների մրջազգային օրվա նախօրեին:  Մալալան 17 տարեկան է և Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: Նա պայքարում է   ողջ աշխարհում  աղջիկների  կրթության  իրավունքի համար :   Պակիստանում աղջիկների կրթության իրավունքը պաշտպանելով՝ նա  իր բլոգում քննադատել է «Թալիբան» շարժմանը և կողմ արտահայտվել կանանց՝ կրթություն ստանալու իրավունքին։ Դրա համար   2012 թվականին «Թալիբան» խմբավորման զինյալները փորձել էին նրան սպանել՝ կրակելով նրա գլխին: Մալալան  միայն հրաշքով փրկվեց: 2013-ին Յուսուֆզայն արդեն արժանացել է Սախարովի անվան մրցանակի։

 

Կայլաշ Սաթյարթհին գործունեություն է ծավալում  ՝ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում: Նա հիմնել է Bachpan Bachao Andolan կազմակերպությունը, որն իր գործունեության գրեթե 15 տարիների ընթացքում տարբեր տեսակի ստրկություններից ազատել է ավելի քան 80.000 երեխայի, այնուհետ օգնել հաջողությամբ վերականգնվել և կրթություն ստանալ։

 

Նոբելյան մրցանակի գումարն այս տարի կազմել Է 8 մլն շվեդական կրոն (1 միլիոն դոլար): Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում Էին 278 թեկնածու, ներառյալ 47 հասարակական ու միջազգային կազմակերպություն:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար

 

Մալալան արժանացավ Եվրախորհրդարանի «Սախարով»-ի մրցանակին

 

Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո

 


14-летняя Малала Юсафзай – угроза талибам

 

Malala Yousafzai: Pakistan Taliban causes revulsion by shooting girl who spoke out

 

Malala at UN: One Child, One Pen Can Change the World/ video

Դիտումների քանակը` 6776

Գլխավոր էջ