Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

Ինչպես արդեն հաղորդել էինք  ՀՀ Կառավարության կողմից վերջերս հավանության արժանացած   մայրության նպաստի մասին   օրենսդրական  նախաձեռնությունն  անհանգստություն է առաջացրել աշխատող մայրերի շրջանում:  Նախագծով, մասնավորապես,  առաջարկվում էր  կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին: Թեմային էր անդրադարձել  Panorama.am-ը, նշելով, որ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին  այս նախաձեռնությունը  հիշեցրեց  «Ունքը դզելու փոխարեն աչքն էլ են հանում» ասացվածքը, իսկ  ֆեյսբուքյան օգտատերերին    մեկ այլ ասացվածք . «Հարսի ….ով փեսուն լավություն են անում»:

 

Այսօր Սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը Panorama.am-ի հետ զրույցում փաթեթի խնդրահարույց կետերը որակեց   զուտ որպես առաջարկություններ, որոնք  քննարկումների կարիք ունեն եւ որոնք արդեն իսկ փոփոխությն են ենթարկվել :

 

«Քննարկումների արդյունքում մենք փաթեթի լրամշակված տարբերակն ենք ուղարկել կառավարություն, որտեղից հանված է այն կետը, որով նախատեսվում էր երեխայի խնամքի նպաստի տևողությունը գործող երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի, հիմա նման խնդիր գոյություն չունի, այդ թեման փակված է»,-ներկայացրեց Ս. Սաիյանը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան հասկանում է բողոքող մայրերին, միաժամանակ նշում է, որ սա չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու տարբերակներից մեկն է, որը քննարկման նպատակով ներկայացվել է կառավարությանը:

 

Բանն այն է, որ գործադիրում մտադիր են 2016 թվականի հունվարի 1-ից հղիության և ծննդաբերության նպաստ (140 օրվա համար) տրամադրել նաև չաշխատող մայրերին: Նվազագույն աշխատավարձի չափի՝ 66 հազար դրամով հաշվարկելու դեպքում չաշխատող կինը կստանա 230 հազար դրամ գումար: Եթե օրենքն ընդունվի, ապա նախատեսված է, որ աշխատողների նպաստի չափը կնվազի հաջորդ տարվա հունվարի 1-ից: Տնտեսված գումարները՝ 2-3 մլրդ դրամ բավարար չեն չաշխատող մայրիկներին նպաստ տրամադրելու համար, ուստի կավելացվեն նաև պետբյուջեից տրամադրված միջոցներ:

 

Ծառայության ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանում տարեկան ծնվում է 42-43 հազար երեխա, նրանցից 13-13.5 հազարին տրամադրվում է հղիության և ծննդաբերության նպաստ, այսինքն նրանք աշխատողներն են, իսկ մնացած 29.5-30 հազարը չաշխատող մայրերն են, որոնք որևէ նպաստ չեն ստանում:

 

«Խոսքն այն մասին է, որ մենք 30 հազար կնոջ տրամադրելու ենք գումար, իսկ գումարի չափը սիմվոլիկ չի լինելու՝ 5-10 հազար դրամ, որը խնդիր չի լուծում: Այսօրվա պարագայում 230 հազար դրամ՝ առանց հարկերի, սա կարծում եմ, ռեալ աջակցություն է: Իսկ եթե 2016-ից նվազագույն աշխատավարձը սահմանվի 80 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, ապա յուրաքանչյուր կնոջ վճարվող նպաստը կկզամի 275-280 հազար դրամ՝ առանց հարկերի»,-բացատրեց Սաիյանը, նկատելով, որ այս պարագայում պետբյուջեից տարեկան 11 մլրդ դրամ պետք է հատկացվի:

 

2014 թվականի բյուջեով հղիության և ծննդաբերության նպաստի համար նախատեսված է 11-12 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարվա բյուջեով՝ 10 մլրդ դրամ:
Օրինակ, 2014-ի մայիսին առավելագույն չափը գերազանցող նպաստ ստացողների թիվը կազմել է 70: Նրանց առավելագույն չափից ավելի վճարվել է 35-40 մլն դրամ, իսկ եթե առաջարկվող օրենքն ընդունվի, սա շուրջ 130 չաշխատող մոր ծննդաբերություն ու հղիության նպաստ է. «Կարծում եմ, թվերը խոսուն են»:

 

Ծառայության պետի տեղակալի ներկայացմամբ, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հասցեականության մասին բազմիցս կասկածներ են հայտնել թե վերահսկիչ պալատը, թե ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը:

 

«Այդ կառույցների ուսումնասիրությունների արդյունքում այստեղ բավականին լուրջ խնդիրներ են արձանագրվել: Այսինքն, այդ նպաստի հաշվարկման կարգն այնպիսին է, որ պետությունը զրկված է այդ ծախսերի հասցեականության վրա վերահսկողություն սահմանել»,-ասաց Սաիյանը, ներկայացնելով օրինակ, երբ կինը աշխատանքի է ընդունվել ու մի քանի օր անց ստացել է հղիության ու ծննդաբերության նպաստ:

 

Նա նշեց, որ միջազգային պրակտիկայում ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափը պայմանավորված է եղել աշխատանքային ստաժի տևողությամբ, հետո Հայաստանում այն պայմանավորված էր ապահովագրական ստաժի տևողության հետ:

 

«Մենք ասում են, բերենք այնպես չանենք, որ միայն խորամանկներն ու կապեր ունեցողները ստանան, այլ բոլորը: Խնդիրը նոր չէ, հիմա հաշվի առնելով միջազգային փորձը ու հասցեականության բարձրացման խնդիրը, որոշվել է Հայաստանում էլ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունել աշխատանքային ստաժի տևողությունը, որքան շատ է ստաժը, այնքան բարձր է ամսական միջին աշխատավարձը, իսկ հիմա մեր պրակտիկան աննախադեպ է, չի կարող չաշխատող մարդը ստանալ 100 տոկոս եկամուտ»,-բացատրեց նա:

 

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին տարեկան 25-40 տոկոսով ավելանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար անհրաժեշտ միջոցների չափը:

 

«Ակնհայտ է, սա ոչ համահունչ է միջին աշխպատավարձի աճի տեմպերին, ոչ էլ Հայաստանում որևէ հիվանդության համաճարակ կամ ծնելիության բում չի եղել: Նշանակում է, որ այդ գումարների ավելացումը օբյեկտիվ չէ»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:

 

Սաիյանի խոսքով, այժմ այնպիսի քաղաքականություն է իրականացվում, որ հղիացող կինը երեխա ունենալու հետ կապված ֆինանսական խնդիրներ հնարավորինս չունենա: «Այս քաղաքականությունը շարունակական է լինելու»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է դժգոհություններին ու բողոքներին, ապա Սաիյանը նկատեց, որ չի հիշում մի դեպք, որ երբ գումարի կրճատումը ծափողջյուններով ընդունվի, մինչդեռ ամբողջ աշխարհում 2008-ից սկսած սոցիալական ոլորտում մի տրամաբանություն է գործում՝ սոցիալական ծախսերի կրճատում ու հասցեականության բարձրացում:

Հարցազրույցը  ամբողջությամբ՝  Panorama.am

 

Կարդացեք թեմայի շուջ մեր կայքում.

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

 

Դիտումների քանակը` 3829

Գլխավոր էջ