Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տրվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի: Ինչպես նիստին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, առաջարկվում է օրենքով ամրագրել «Մայրության նպաստ» գաղափարը, ինչը հնարավորություն կտա նպաստ տրամադրել նաև չաշխատող շուրջ 30 հազար մայրերի: Օրինագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նշենք, որ ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար որևէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:
Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները` օրինագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է.
– նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը
– սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 8-ապատիկի չափով (բացառությամբ՝ հղիության և ծննդաբերության կամ մայրության նպաստի)
– հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի և սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը տարեսկզբին ՝ փետրվարի 27-ի նիստում քննարկել էր ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը և առաջարկել օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Այդ նախագծի հեղինակների դիտարկմամբ`փոփոխության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակով: Պատգամավորների հիմնավորմամբ, առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, քանի որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողները՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Բացի այդ, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:
Ա.Հակոբյան
Լուսանկարը` Լիլիիան Գալստյանի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»
Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է
Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
Դիտումների քանակը` 6186