Հայ կանայք հակամարտության և խաղաղության խաչմերուկում .կոնֆերանս

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում տեղի ունեցավ «Հայ կանայք հակամարտության և խաղաղության խաչմերուկում» կոնֆերանսը:

 

Միջոցառումը կազմակերպվել է Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան ՀԿ-ի կողմից՝ Շուշիում գտնվող իր մասնաճյուղի հետ համատեղ:

 

Միջոցառումը նպատակ ուներ անդրադարձ կատարելու հակամարտությունների ժամանակ կանանց դերին և իրավիճակին, ինչպես նաև հակամարտությունների ավարտից հետո կանանց առջև ծառացած խնդիրներին և դրանց հաղթահարման հնարավորություններին:

Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների անդամներ, ԼՂ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հետաքրքրված քաղաքացիներ:

 

Քննարկման հիմնական թեմաներն էին՝

1. Ռազմական հակամարտության ազդեցությունը կանանց և աղջիկների վրա:

2. Կանայք խաղաղաշինական գործընթացներում. մարտահրավերները և հնարավորությունները:

3. ՄԱԿ-ի ԱԽ-ի 1325 բանաձևը և կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ մեխանիզմները:

4. ՀՀ-ում և ԼՂ-ում բնակվող կանանց սոցիալտնտեսական իրավիճակը, գենդերային հիմք ունեցող բռնությունը և վերարտադրողական առողջությունը:

 

Կոնֆերանսի մասին հավելյալ տեղեկություններին, լուսանկարներին կարող եք ծանոթանալ Կանանց ռեսուրսային կենտրոնի կայքում, ինչպես նաև  Ֆեյսբուք սոցիալական ցանցի և Թվիթեր սոցիալական ցանցի համապատասխան էջի միջոցով:

 

 

 

Դիտումների քանակը` 3757

Գլխավոր էջ