ՄԱԿ. Իրաքում երեխաներին որպես մահապարտ են օգտագործում

Երեխաների եւ զինված կոնֆլիկտների հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զերուգին հրապարակել է Իրաքում սպանված երեխաների թվի մասին տեղեկություն: Նրա խոսքով՝ տարվա սկզբից Իրաքում սպանվել կամ վիրավորվել է մինչեւ 700 երեխա:

 

Համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդում բանավեճերի ժամանակ նա հաղորդել է, որ իսլամիստները չեն խուսափում անչափահասներին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, նույնիսկ որպես մահապարտ են օգտագործում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«ԻՊ-ն ստիպել է 13 տարեկան տղաներին զենք կրել, պաշտպանել ռազմավարական կարեւոր օբյեկտներ կամ քաղաքացիական անձանց ձերբակալել: Մյուս երեխաներին որպես ահաբեկիչ-մահապարտ են օգտագործել»,- նշել է գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը տեղեկություններ ունի, որ կառավարության հետ կապված խմբավորումները նույնպես երեխաների են օգտագործում ԻՊ դեմ պայքարում: Բացի այդ, Լեյլա Զերուգին մտահոգություն է հայտնել Իրաքի կառավարության կողմից ձերբակալված շատ երեխաների ճակատագրի վերաբերյալ:

 

Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է վտանգների մասին, որոնց հետ բախվում են երեխաներն այլ «թեժ կետերում» ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Սիրիայում, Հարավային Սուդանում, Սոմալիում, Աֆղանստանում, Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունում, Մալիում: Նա ընդգծել է Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին, որտեղ Իսրայելի վերջին ռազմական գործողությունների հետեւանքով ավելի քան 500 երեխա էր սպանվել, նվազագույնը 3100-ը վիրավորվել են:

 

Էմիսարն ուշադրություն է դարձրել նաեւ նիգերիական «Բոքո Հարամ» խմբավորման գործողություններին, որն ավելի քան 200 աղջկա գերի է պահում: «Կոչ եմ անում Նիգերիայի կառավարությանն ու նրա գործընկերներին միջոցներ ձեռնարկել նրանց ազատության համար»,- հայտարարել է նա:

 

Դիտումների քանակը` 3305

Գլխավոր էջ