Ստորագրահավաք հանուն մատչելի Երևանի

Disabilityinfo.am–ը «Էրեբունի- Երևան 2796»-ին ընդառաջ նախաձեռնել է ստորագրահավաք, որի նպատակն է կոչ անել Երևանի քաղաքապետարանին ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարը: Միացե՛ք ստորագրահավաքին, քանի որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին: Ստորագրահավաքն իրականացնող խմբի անդամները կլինեն մարաքաղաքի տարբեր մասերում, առաջարկելով  երեւանցիներին ստորագրել այս նամակը.

«Երևանում ապրում է հաշմանդամություն ունեցող 61.000 մարդ: Անմատչելի միջավայրի պատճառով նրանց մեծ մասը զրկված է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:

 

Այս տարի քաղաքապետարանը մատչելիության համար հատկացրել է 70 մլն դրամ, իսկ նախորդ տարի շենքերի գունազարդմանը և Երևանի տոնակատարությանը տրամադրել էր ավելի քան 310 մլն դրամ: Այդ գումարով հնարավոր կլիներ 103 վերելակ տեղադրել դպրոցներում կամ նույնքան ավտոբուս հարմարեցնել մեր քաղաքում:

 

Կոչ ենք անում ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարը, քանի որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին»:

 

 

Մանարամասները՝  Disabilityinfo.am 

 

 

 

Դիտումների քանակը` 3486

Գլխավոր էջ