Մոսուլի շուկայում իսլամիստները վաճառում են գերեվարված քրիստոնյա եւ եզդի կանանց
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի գրավված Մոսուլ քաղաքի շուկայում բացահայտ կերպով «վաճառքի են հանել» գերեվարված քրիստոնյա եւ եզդի կանանց: Այս մասին հաղորդում է լիբանանյան tayyar.org գործակալությունը:
Ականատեսները հաղորդել են, որ իսլամիստ-ծայրահեղականների կողմից գրավված Մոսուլ քաղաքի շուկայում ամեն օր կանանց եւ աղջիկների «բացօթյա վաճառք» են կազմակերպում:
Հաղորդվում է, որ նրանց ամուսիններին ու եղբայրներին հիմնականում սպանել են: Կանանց եւ աղջիկներին վաճառում են 500-1000 ԱՄՆ դոլարով` տալով նաեւ դավանափոխության երաշխիք:
Տեղաբնակների վկայություններով, ստրկուհիներին հիմնականում գնում են «Իսլամական պետության» կողմից մարտնչող օտարերկրյա զինյալները, որոնց համար «հատուկ զեղչեր» են գործում: «Շուկան» աշխատում է օրական 2 անգամ` ժ.07:00-10:00-ն եւ ժ.16:00-18:00-ն:
Այդ փաստը, ինչը մարդու իրավունքների եւ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտում է, գրավել է իրավապաշտպան եւ հասարակական բազմաթիվ կազմակերպությունների ուշադրությունը:
Աղբյուրը՝ galatv.am
Կարդացեք թեմայի շուրջ եր կայքում.
Զանգվածային բռնաբարություններ Իրաքում
Դիտումների քանակը` 5831