«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»
«Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ սելեկտիվ աբորտների» ֆլեշմոբի նախաձեռնող Արամազդ Ղալամքարյանը «WomenNet.am»-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է սկսվել եւ տարածվել ֆլեշմոբի գաղափարը: «Այս ամենի առիթ հանդիսացավ սոցիալական ցանցից դուրս տեղի ունեցած բանավեճը, մի երեկոյան 7 համակուրսեցիներով սրճարանում վեճ ունեցանք այս թեմայով, վիճակագրությունն էինք քննարկում: Հետո իմ աղջկա նկարը դրեցի «Ֆեյսբուքում», ես չգիտեի, որ այսպիսի արձագանք կլիներ: Ընկերներս սկսեցին տարածել, մասնակցել»:
Արամազդ Ղալամքարյանի օրինակին են հետեւյալ մի քանի տասնյակ օգտատերեր, որոնք իրենց աղջիկների լուսանկարներն են հրապարակում` հանդես գալով ընդդեմ պտղի սեռի հիմքով աբորտների: «Եթե անգամ մեկ ծնող հետ կանգնի աբորտ անելու որոշումից, ուրեմն արժեր սա անել: Խոսքը գնում է մարդկանց մտածելակերպ փոխելու մասին, պետք է ճիշտ եղանակ ընտրել: Միշտ չէ, որ մարդկանց ասում են` այսինչը վատ է, եւ նրանք կդադարեն դա անել: Միլիոնավոր մարդիկ գիտեն, որ ծխելը վատ է, բայց շարունակում են ծխել: Մարդկանց պետք է պարզապես լավ օրինակ ցույց տալ սեփական փորձով, որպեսզի նա պարզապես մի պահ մտածի: Չենք կարող պարտադրել կամ համոզել»,- ասում է Արամազդը:
Չորս երեխաների հայրը դեմ է աբորտների արգելքին, ասում է, որ առավել կարեւոր է փոխել հասարակության գիտակցությունը: «Եթե արգելենք աբորտը, մարդիկ այլ ձեւեր կգտնեն, բժշկին կկաշառեն: Եթե սահմանափակենք մինչեւ որոշակի ամիսը պտղի սեռը հայտնելը, մարդիկ ամսաթիվը կկեղծեն եւ այլն»:
40-ամյա Արամազդ Ղալամքարյանը նկատում է, որ թեեւ ինքնին թեման բավականին նեգատիվ է, այնուամենայնիվ, մարդիկ շատ դրական արձագանքեցին ֆլեշմոբին: «Ես ոչ միայն որպես 4 երեխաների հայր եմ մտահոգված այս խնդրով, այլ մասամբ նաեւ գործի բերումով: Աշխատում եմ «Վորլդ Վիժն Արմենիա» կազմակերպությունում, որն ունի մի ծրագիր, որի շրջանակներում զբաղվում ենք հենց այս խնդրով»:
Արամազդը նշում է, որ Հայաստանում չգրանցված աբորտների թիվը շատ ավելին է, քան գրանցվածները: Եւ չգրանցված աբորտներից շատերի դեպքում էլ պատճառը ապագա երեխայի սեռն է: «Ես դեմ եմ աբորտներին, եթե իհարկե դա լուրջ անհրաժեշտություն չէ, բայց եթե դա դառնում է ընտանիքի պլանավորման գլխավոր միջոց, դա աբսուրդ է, մանավանդ, եթե դիմում են այդ քայլին ապագա երեխայի սեռի պատճառով: Լինում են դեպքեր, երբ 4-5 անգամ են անում, եւ դա ողբերգական ազդեցություն է ունենում կնոջ օրգանիզմի վրա: Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայ
Դիտումների քանակը` 4778