Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Facebook» սոցիալական ցանցում ժամ առ ժամ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր միանում են ընդդեմ պտղի սեռով պայմանավորված աբորտների ֆլեշմոբին: Ծնողները հրապարակում են իրենց աղջիկ երեխաների լուսանկաները` հանդես գալով ընդդեմ սեռի հիմքով հղիության ընդհատման: Ներկայացնում ենք այս պահի դրությամբ ֆլեշմոբին միացած քաղաքացիների գրառումներն ու լուսանկարները:
Ֆլեշմոբը նախաձեռնել է օգտատեր Արամազդ Ղալամքարյանը` հետեւյալ գրառումով եւ լուսանկարով. «Իսկ որոշ ապուշներ որ իմանում են, որ աղջիկ են ունենալու, բռնում-ընդհատում են հղիությունը… էէէէ… բա ըսենց աղջիկ չեն ուզու՞մ ունենան»:
Նրան են միացել բազմաթիվ մայրիկներ եւ հայրիկներ:
Սառա Խոջոյան. «Աղջիկները երկիր մոլորակի ամենաուժեղն են, նենց որ մի սպանեք ձեր աղջիկներին, դեռ չծնված. միացեք ֆլեշմոբին»:
Դավիթ Մուրադյան. «Ծանոթացեք Եվա Մուրադյանին:
Եթե ինքը՝ Աստված, որոշել է, որ տղամարդու կողքին պետք է լինի կին՝ Եվան, ո՞վ ենք մենք, որպեսզի խախտենք Նրա Արարչագործության բնականոն ընթացքը»:
Անահիտ Հայրապետյան. «Այ մարդ, գնացեք լիքը տղաներ ունեցեք, բայց մեկ ա սենց լույսի կտոր աղջիկներն են հոր ցավը տանում, գնում գալիս փաթաթվում ու մի հատ պաաաչ անում… ես ընդհանրապես դեմ եմ աբորտներին, անկախ նրանից տղա ա թե աղջիկ… քանի որ մեզ մոտ տղայի դեպքում երբեք աբորտ չեն անի, ձեռքները չի գնա, բայց դե աղջիկ ա էլի… օֆ աման եսիմ էէէէէէ… մենակ քաջությունս հերիքի չորրորդ անգամ հղիանամ ու աղջիկ լինի, Կածյուկս քուրիկ ա ուզում, անունն էլ` Լառա- ինքը դե Լաղա ա ասում»:
Վահրամ Սարգսյան. «Մեկն ունեմ, մեկն էլ եմ ունենալու, հետո երրորդը: Միանում եմ ֆլեշմոբին»:
Զառա Հովհաննիսյան. «Ես զույգ աղջիկ ունեմ, ու երբ պատրաստվում էի երրորդն ունենալ, բոլոր կողմերից ասում էին, թե հա, պարզ ա, երևի հաշվարկել եք, որ տղա լինի, իսկ մենք ոչ միայն չէինք հաշվարկել, այլ բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ ունենալու եմ երրորդ աղջիկը: Երբ արդեն ժամանակն էր վերջին հետազոտման, էխոյի բժիշկը՝ Տիգրան Քոչարյանը, ով լավ գիտեր ինձ էլ, զույգերիս էլ, վերջին զննումը կատարելիս ասաց, դե երևի սեռը գիտեք, չէ՞, ասեցի, չէ, իհարկե: Ասեց, ո՞նց, բա երկու աղջկանից հետո չգիտեի՞ք, որ տղա եք ունենալու: Ասածս ի՞նչ է, շատերը այ սենց չքնաղ աղջիկներին վերացնում են, ես էլ հակառակը, պատրաստվում եմ էլի ունենալ աղջիկ: Էս անգամ արդեն երեք երեխաներս են խնդրում, որ փոքրիկ քույրիկ ունենամ իրենց համար:
Դիանա Հովհաննիսյան. «Իսկ դու ունե՞ս աղջիկ: Ծանոթացեք՝ իմ Միայի հետ»:
Սամվել Մարտիրոսյան. «Ժողովուրդը ֆլեշմոբ ա անում սելեկտիվ աբորտների դեմ ՝ իրենց աղջկերքի նկարներն են դնում։ Մերոնք շատ մեծ են՝ չեմ դնում նկարները։ Բայց ասեմ՝ սելեկտիվ աբորտ անող հայ ընտանիքները իրենց զարգացածությամբ հեռու չեն Իրաքի իսլամիստներից։ Նույն կարգի գիտակցության մթագնացումն է, քարանձավային տխմարամտությունը՝ դրսեւորումներն են տարբերվում։ (Ով չգիտի, թե ինչ է սելեկտիվ աբորտը. հղիությունը ընդհատում են, երբ պարզում են որ տղա չի։ Հայաստանում ծայրահեղ տարածված է):
Ֆլեշմոբի մասնակիցներին ի մի բերեց
Արման Ղարիբյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայ
Դիտումների քանակը` 6017