Օգոստոսի 1-7՝ Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ
Կրծքով կերակրման կարևորությանը ուշադրություն դարձնելու համար Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջարկով օգոստոսի առաջին շաբաթը համարվում է « Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ»: Մայրերի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է հանդիպում Մարինա Կիսինայի հետ /կրծքով կերակրման խորհրդատու/:
Հանդիպմանը կարող է մասնակցել թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր կին /նաևնորածինների հետ/:
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ն, ժամը 18:00, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ:
Մանրամասների համա զանգել` 094 56 56 26 www.womenofarmenia.org
Աշխարհում ամեն տարի երկու միլիոն երեխա մահանում է հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել կրծքով սնուցման միջոցով: Հայաստանում անցկացված հետազոտությունների համաձայն` հայ մայրերի ավելի քան 80%-ը երեխային կրծքով է կերակրում 4 ամսիս, 60%-ը`մինչև 6 ամիս: Միայն 40%-ն է երեխային կրծքով կերակրում 1 տարի: Կրծքով կերակրվող երեխաներն առողջ են լինում և արագ են զարգանում: Կրծքով կերակրումն օգտակար է նաև մոր առողջության համար:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մինչև 6 ամսեկան հարկավոր է երեխային բացառապես կրծքով կերակրել»
Խորհրդարանական լսումներ` կրծքով կերակրող մայրերին խրախուսելու վերաբերյալ
Դիտումների քանակը` 4525