ՄԱԲՀ-ը ահազանգում է. 60 հազար հղի կին Իրաքում վտանգի տակ են

Իրաքի հյուսիսային և արևմտյան մասերում առկա հակամարտությունը սպառնում է գրեթե մեկ քառորդ միլիոն կանանց և աղջիկների կյանքին, այդ թվում 60 հազար հղի կանանց,  ովքեր շտապ օգնութւյան կարիք ունեն:   Այս մասին ահԶՆԳՈՒՄ   են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի փորձագետները (UNFPA).

 

 

 «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդանոցներում տեղ չկա, Հիմնադրամի փորձագետները կանխատեսում են առանց բժշկական օգնության ծննդաբերությունների թվի աճ, ինչը կանդրադառնա մայրերի և նորածինների առոսղջության վրա: Բացի այդ հակամարտության պայմաններում կանայք   և աղջիկները առավել հաճախ են ենթարկվում բռնության և շահագործման», – նշում է  ՄԱԿ-ի մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկը.

 

ՄԱԿ- բնակչության հիմնադրամի  գնահատմամբ՝ Իրաքում 200 հազար կանանց և աղջիկներին օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի շուրջ 6,5 մլն. դոլար:

 

 

Դիտումների քանակը` 3191

Գլխավոր էջ