Այսուհետ Ֆրանսիայում «մադեմուազել»-ը օրենքից դուրս է …
Ֆրանսիայում արգելել են է պաշտոնական գրագրությունում օգտագործել «Մադմուազել», «Օրիորդական ազգանուն» (nom de jeune fille), «Ամուսնական ազգանուն» (nom d’еpouse) արտահայտությունները: Ըստ պատկան կառույցների, դրանք խտրականության դրսևորում են:
Այսուհետ ֆրանսիացիները կանանց պետք է դիմեն բացառապես «Մադամ» ձեւով, ինչը տղամարդկանց դիմելու «Մսյո» ձևի համարժեքն է: «Օրիորդական ազգանուն» արտահայտության փոխարեն օգտարծվելու է «ընտանեկան ազգանուն», իսկ «ամուսնական ազգանուն»-ի փոխարեն՝ «գործող ազգանուն» արտահայտությունը: The Daily Telegraph պարբերականի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, թե արգելքը իրողություն է դարձել ֆրանսիական ֆեմինիստական կազմակերպությունների ակտիվ քարոզչության և պայքարի արդյունքում: Վերջիններս պնդում էին, թե «մադմուազել» ձևը սեքսիզմի դրսևորում է, քանի որ գործածելով այն, փաստացի բացահայտվում էր աղջկա ամուսնական կարգավիճակը: Ինչպես հայտնի է, ֆրանսիայում «մադմուազել» կոչում են չամուսնացած կանանց: Բացի այդ, ֆրանսիական այդ բառի «oiselle» հատվածը ֆրանսերենում նշանակում է կույս, ինչը ևս վիրավորական է հասցեատիրոջ համար:
Դրա հետ մեկտեղ որոշ պարբերականներ հիշեցնում են, որ «մադմուազել» դիմելաձևը ներառում է նաև թաքնված իմաստ. եթե ֆրանսիացին կնոջը ասում է «մադմուազել», ապա դրանով իսկ հաճոյախոսում է նրան, ընդգծելով այն հանգամանքը, որ կինը գեղեցիկ ու ազատ է:
Դիտումների քանակը` 5224