«Թուրքը, որ փրկեց ինձ». Պատմությունների հավաքագրում
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրում է իրական պատմություններ՝ ներկայացվող այն մարդկանց կողմից, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից:
Նախատեսվում է ընտրված պատմությունները հրապարակել հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով Հայաստանում և Թուրքիայում: Պատմությունների մի մասը կհրատարակվի նաև գրքով:
Կազմակերպությունից նաև խնդրում են, որ եթե կան մարդիկ, ովքեր ունեն այդպիսի պատմություններ կամ ճանաչում են համապատասխան մարդկանց, արձագանքել (info@europeanintegration.am, «100 տարի… Իրական պատմություններ» նշումով) կամ զանգահարել 010-588911, 098-491013.
Աղբյուր` Panorama.am
Դիտումների քանակը` 4125