Պակիստան. հղի կնոջը ծեծելով մահվան են հասցրել նրա ընտանիքի անդամները
Պակիստանում հղի կնոջ բարեկամները դատարանի շենքի առաջ նրան ծեծելով մահվան են հասցրել: Կնոջ մեղքն այն է եղել, որ նա հանդգնել է ամուսնանալ տղամարդու հետ, ում սիրում է, հակառակվելով ընտանիքի անդամների կողմից արված այլ ընտրությանը: Կինը դատարան էր եկել, որպեսզի հայտարարի, որ ամուսնացել է իր կամքով եւ իրեն չեն փախցրել:
25-ամյա Ֆարսանա Փարվինի դաժան սպանությունը կատարվել է հանրության աչքի առաջ: Նրան քարերով ծեծի է ենթարկել 20 մարդ, որոնց թվում են եղել նաև նրա եղբայրները, հայրը և ընտանիքի կողմից ընտրված փեսացուն, ով նրա զարմիկն էր: Կնոջ ամուսնու խոսքերով, ոստիկանությունը չի խառնվել դատաստանին:
Փարվինի դաժան ճակատագիրը կիսում են բազմաթիվ կանայք Պակիստանում և մի շարք այլ երկրներում: Կինն սպանվել է՝ հանուն «պատվի», քանի որ նրա «վարքագիծը ամոթանքի պատճառ էր դարձել իր ընտանիքի համար»:
Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ ապրիլին հրապարակած տվյալներով՝ երկրում իայն անցյալ տարի 869 կին դարձել է հանուն «պատվի» սպանությունների զոհ:
Դիտումների քանակը` 4510