«Վերադարձրեք մեր աղջիկներին» միջազգային շարժումը թափ է առնում: Միացե՛ք:

 

Նիգերիայում աղջիկների առեւանգումները զայրույթի ալիք են բարձրացրել ամբողջ աշխարհում: «Բոկո Հարամ» մահմեդական ծայրահեղական ռազմականացված խմբի կողմից երեք շաբաթ առաջ առեւանգված ավելի քան 270 աղջիկներին ստրկության վաճառելու կամ ստիպողաբար ամուսնացնելու վերաբերյալ արված սպառնալիքը, մեծ անհանգստություն է առաջացրել աշխարհում՝ հնչեցնելով անհապաղ գործելու կոչեր: Մեծ Բրիտանիան  ու ԱՄՆ-ն հատուկ մասնագետների խմբեր են  ուղարկել Նիգերիա՝ աղջիկներին գտնելու նպատակով։  Օգնության ձեռք են մեկնել Ֆրանսիան եւ Չինաստանը, միջամտել է Ինտերպոլը: Մինչդեռ, չորս օր առաջ  իսլամիստները  եւս ութ աղջիկ առեւանգեցին…

 

Բողոքի ցույցեր են անցնում, ոչ միայն Նիգերայում, այլ ԱՄՆ-ում, Կանադայում:  Տարբեր երկրներում  աստղերը, դերասանները, հայտնի գործիչները, սովորական քաղաքացիները    հանդես են եկել ի պաշտպանություն Նիգերիայում առևանգած աղջիկների: Նրանք նկարահանվում են    «Վերադարձրեք մեր աղջիկներին»  կամ «Իսկական տղամարդը աղջիկներին չի վաճառում»  պաստառները  ձեռքին՝ տարածելով այդ լուսանկարները սոցցանցերում: Վերջին տվյալներով, արեւանգված  աղջիկներից մի քանիսին արդեն տեղափոխել են Կամերուն եւ այնտեղ վաճառել 15 դոլլարով:

 

Հիշեցնենք, որ  ապրիլի 14-ին «Բոկո հարամ»-ի զինյալները հարձակվել էին Նիգերիայի հյուսիսում գտնվող միջնակարգ դպրոցներից մեկի վրա եւ առեւանգել  երկու հարյուրից ավելի աշակերտուհիների: Միջադեպը տեղի էր ունեցել Բոռնոյի նահանգում: Հենց այս նահանգն է համարվում արմատական իսլամիստական խմբավորման պատվարը: Նրա անդամները ձգտում են հասնել ամբողջ երկրում շարիաթի հաստատման եւ պարբերաբար հարձակվում են դպրոցների վրա: Բոկո Հարամ, թարգմանվում է որպես «արևմտյան կրթությունը մեղք  է»: Կրթությունը իր ագրեսիայի մեկ տարրն է: «Բոկո հարամ»-ի գրոհայիններն են կանգնած Նիգերիայում մեկը մյուսի հետեւից կատարվող ահաբեկչական գործողությունների հետեւում: Խումբը կիրառում է հարկադիր ամուսնություն, սեռական բռնություն և թրաֆիքինգը՝ որպես ահաբեկչության միջոց: Ընդամենը մի քանի ամիս առաջ խումբը սպանել է 59 դպրոցահասակ աղջիկների, որոնցից շատերին նույնիսկ վառել են: Նույն օրը, երբ աղջիկներին աղևանգել են դպրոցից, Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում 75 հոգի նույնպես սպանվել է նրանց կազմակերպած պայթյունի պատճառով:

Աղջիկներին արեւանգումից  հետո, երբ պարզվեց որ Նիգեիայի  իշխանությունները  անզոր են երեխաներին փրկելու,  մարդիկ դուրս  եկան  բողոքի ցույցերի՝ պահանջելով կառավարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել:  Սակայն սայլը տեղից չի շարժվում: Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանից պահանջվեց 18 օր՝ ստեղծելու համար փրկարարական հանձնաժողով, որն էլ պետք է գտնի առևանգված  աղջիկներին: Եվս մի շաբաթ  պահանջվեց, որ Նիգերիայի ոստիկանությունը 300 հազար դոլար կանխիկ պարգևավճար  խոստանար  այն անձին, ով կարող է օգնել գտնել և փրկել առևանգված 200 աշակերտուհիներին։

Մինրդեռ բողոքող քաղաքացիները պահանջում են ճշգրիտ տեղեկատվություն, որը կհավաստիացնի իրենց, որ գոնե ին-որ շոշափելի բան կատարվում է նման  հարձակումները կանխելու ուղղությամբ: «Կրթությունը  այդ  աղջիկների  համար ծայրահեղ աղքատությունից դուրս գալու միակ միջոցն է, իսկ տեղի ունեցող  հարձակումները  սպանում են նրանց մեջ այդ հույսը:  Այն ընտանիքները, որոնք առանց այն էլ հակված չէին իրենց աղջիկներին դպրոց ուղարկելու, հիմա ընդհանրապես կհրաժարվեն անել այդ՝ բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով»,  – ասում են Նիգերիայի կանանց կազմակերպությունների ակտիվիստները:

Նիգերիան կանանց իրավուքնների պաշտպանության բնագավառում հարուստ պատմություն ունի, օրինակ Աբա բողոքի ցույցը, ինչպես նաև այն ցույցը, երբ կանայք ոտաբոբիկ քայլերթ էին կազմակերպել՝ ուշադրություն գրավելու համար: Եվ հիմա աշխարհը հետևում է, թե ինչպես են կանայք փորձում ճնշում գործադրել իրենց կառավարության վրա, որպեսզի  այն ավելի արդյունավետ   քայլեր ձեռնարկի աղջիկներին գտնելու համար:  Նրանց աջակցում է  Կանանց համաշխարհային հիմնադրամը ՝ առաջարկեով  միանալ     «Ետ բերեք մեր աղջիկներին» կոչին, որի տակ արդեն 923 հազար մարդ է ստորագրել.

 

Դուք կարող եք ստորագրել կոչը  այստեղ.

 

Այս  նամակը  ստորագրություններով  կհանձնվի ՄԱԿ-ի կրթության հարցերով հատուկ  ներկայացուցիչ Գորդոն Բրաունին ( Բրիտանիայի նախկին վարչապետ) ,  ով   մեկնել  է  Նիգերիա՝ գլխավորելով «Ապահով դպրոցներ» նախաձեռնությունը:

Դիտումների քանակը` 5011

Գլխավոր էջ