Կանանց համաշխարհային հիմնադրամը շնորհավորում է բոլոր մայրերին…

Այսօր աշխարհի շատ երկրներում Մայրերի օրն  են տոնում: Հայստանում այն արդեն նշել ենք ապրիլի 7-ին, սակայն ևս մեկ առիթով շնորհավորել մեր մայրերին չէր խանգարի, նրանք արժանի են դրան  տարվա բոլոր օրերին…

 

« Միացե’ք մեզ շնորհավորելու մայրիկներին Մայրերի օրվա կապակցությամբ, նրանց, ովքեր համարձակորեն բախվում են աշխարհի մարտահրավերներին և սոցիալական փոփոխություններ են մտցնում: Կիսվենք մայրության մասին մեր սիրելի մեջբերումներով՝ այն  կանանց կողմից,  ում մենք բախտ ունենք իմանալու, հիանալու սատարելու»: Այս կոչով է դիմում Կանանց Համաշխարհային հիմնադրամը բոլորին, առաջարկելով տարածել այս շնորհավորանքը ողջ աշխարհով մեկ:

 

 

Կա ընդամենը մեկ բան, որն ավելի գեղեցիկ է, քան ձեր ներսում աճող նոր կայնքի զգացողությունը. Դա ձեր և ձեր երեխայի փոխանակած առաջին հայացքն է:

ՔՐԻՍՏԻՆԱ Ֆ., ԲԱՐՍԵԼՈՆԱ, ԻՍՊԱՆԻԱ

 

Իմ կյանքի ամենամեծ ուրախություններից մեկը հղիությունն էր ու դուստրերիս լույս աշխարհ գալը:

 

 

Մայրություն նշանակում է հարստություն: Այն ընդլայնում  է կյանքի փորձությունների, զգաղոցությունների և գույների սպեկտրը:

ԱԻՍԹ ԲՐԵՔԼԻ, ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ, ԿԱԼԻՖՈՌՆԻԱ

 

 

Մայրությունը սրբազան ճանապարհորդություն է:

ԱՆԴՐԵԱՊՈՒԵՐՏՈ, ՎԱԼԼԱՐՏԱ, ՄԵՔՍԻԿԱ

 

Օրեցօր դու ավելի ես լցվում սիրով, որն աննդհատ աճում և աճում է:

ԷՍԹԵՐ Մ., ԲԱՐՍԵԼՈՆԱ, ԻՍՊԱՆԻԱ

 

Բացահայտենք մեր մայրիկներին. Մայրությունն ամբողջ աշխարհում առցանց ցուցահանդես՝ նվիրված մայրերի օրվան

 

 

Կանանց համաշխարհային հիմնադրամը  շնորհավորում է Մայրերի օրվա կապակցությամբ: 

Տարածեք այս գրառումը էլեկտրոնային տարբերակով  հատուկ ձեր մայրերի համար:

Դիտումների քանակը` 3757

Գլխավոր էջ