Բրիտանացի կանայք առաջին անգամ կծառայեն սուզանավերի վրա

Բրիտանական ռազմածովային նավատորմի պատմության ընթացքում առաջին անգամ երեք կին իրավունք է ստացել ծառայել սուզանավերի վրա: Իգական սեռի երեք լեյտենանտ սուզանավորդների հատուկ դասընթաց են անցել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Մեծ Բրիտանիայի ստորջրյա նավատորմի գոյության 110 տարվա ընթացքում կանայք այստեղ ծառայություն չեն անցել:

 

Սկզբնապես համարվում էր, որ ծառայությունը սուզանավերի վրա կարող է վնասել կանանց առողջությանը: Արգելքը չեղյալ է հայտարարվել 2011թ.-ին այն բանից հետո, երվ հատուկ հանձնաժողովը հաստատել է՝ միայն հղի կանայք չեն կարող ծառայել սուզանավերի վրա:

 

Դիտումների քանակը` 3540

Գլխավոր էջ