Ֆոտոմրցույթ՝
«Գենդեր եւ կյանքի մտապատկերներ»
GIZ (GTZ) գերմանական կազմակերպության հայաստանյան գրասենյակը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել գենդերային շաբաթվա՝ Մարտի 5-9 –ը շրջանակներում կաղմակերպվող «Գենդեր եւ կյանքի մտապատկերներ» ֆոտոցուցահանդեսին :
Իրենց աշխատանքները կարող են ներկայացնել ինչպես ճանաչված ֆոտոլրագրողները, այնպես էլ բոլոր նրանք, ում համար լուսանկարչությունը հոբբի է հանդիսանում:
Լավագույն երեք լուսանկարները կընտրվեն մասնագիտական ժյուրիի կողմից եւ կարժանանան մրցանակների:
Ցուցահանդեսը կանցնի Նկարիչների միության սրահում:
Լուսանկարները ուղարկել sabine.mehnert@giz.de հասցեով մինչեւ փետրվարի 24-ը՝ նշելով լուսանկարի անվանումը եւ հեղինակի անունը:
Լուսանկարների որակի նկատմամբ պարտադիր պահանջը ՝ 300 dpi
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել GIZ Armenia ՝
Երեւան , Բագրամյան 4/1
Հեռ: +374 10 589337
Fax: +374 10 589270
Դիտումների քանակը` 5479