Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում. ֆլեշմոբ Հանրապետության հրապարակում
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ ֆլեշմոբ է անցկացվել:
Ակցիայի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել է մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ունի:
Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:
Դիտումների քանակը` 3660