Ամփոփվեց լավագույն կին-գործարար-2014 ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը

Ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին-գործարար», «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թվականի  մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակները հանձնվեցին  ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստում, որը  կայացավ  ապրիլի 4-ին  Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահում:  

 

Տարբեր անվանակարգերում շնորհված պատվոգրերը հաղթողներին հանձնեց ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

 

Եվ այսպես,  «Լավագույն կին գործատու»  անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևանից՝Գոհար  Հարությունյանը՝ «Իզոտեխ»  ընկերության հիմնադիր,   Սյունիքի մարզից՝ Սոնա Բալասանյանը՝ «Գորիսի միկրոշարժիչ» ընկերության  հիմնադիր:

 

 «Լավագույն կին նորարար» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևան քաղաքից՝Նաիրա Բալասանյանը՝ «Արթ սուիթ» ընկերության   հիմնադիր-տնօրեն,   Վայոց Ձորի մարզից Լիանա Գրիգորյանը՝ «Բոնուս Առևտրի Կենտրոնի» տնօրեն:

 

 

«Լավագույն կին բարեգործ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևանից՝ Շաքեհ Հավան Կարապետյանը՝ «Արտ Բրիջ» ընկերության հիմնադիր-տնօրեն եւ   Լոռու մարզից անհատ ձեռներեց Այծեմնիկ Օհանյանը:

 

 

«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևան քաղաքից՝ Կարինե Ավետիսյանը՝ «Կառա ընդ կո» ընկերության հիմնադիր,  Արագածոտնի մարզից Վիկտորիա Ասլանյանը՝  «Գոլդն Գրեյպ ԱրմԱս»   ընկերության տնօրեն:

 

 

 «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում հաղթող են ճանաչվել Երևան քաղաքից՝ Մարինե Ներսիսյանը՝ «Գանգես» ընկերության հիմնադիր-տնօրեն եւ  Արմավիրի մարզից անհատ ձեռներեց  Էմմա Մարգարյանը:

 

 

«Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում  հաղթող են ճանաչվել Երևանից՝ Արմինե Մուրադյանը՝ «ԵՎԱՍ» ընկերության հիմնադիր-տնօրեն,  Տավուշի մարզից Նուբար Սահակյանը՝ անհատ ձեռներեց:

Մրցանակաբաշխության համար Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնողությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատելու նպատակով խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ են սահմանել նաև միջազգային մի շարք կազմակերպություններ` ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը (USAID/PRP), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակը (UNHCR), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (UNIDO),  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակը (EBRD/BSO), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի «Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրական գործունեության օժանդակություն»  ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագիրը (USAID/EDMC):

 

 

«Լավագույն քաղաքային համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքը, 2-րդ և 3-րդ տեղերում հաղթող են  ճանաչվել համապատասխանաբար ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքները :

 

 

«Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ»  անվանակարգում հաղթող ճանաչել ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը, 2-րդ և 3-րդ տեղերում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Արևաշատ և ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքները:

 

 

Ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգևատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, ՀՀ Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանը և ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի ավագանու անդամ Թագուհի Մարգարյանը:

  

«Լավագույն լրագրող` կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» մրցանակաբաշխության  «Լավագույն գաղափար»  անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հ2»-ի լրագրող Արփինե Թամրազյանը,

 

 

«Լավագույն լրագրողական աշխատանք» անվանակարգում`«Միր» հ/ը լրագրող Իրինա Մկրտչյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  անվանակարգում` «Ար» հ/ը-ից  Կարեն Խաչատրյանը, «Նախաձեռնող կնոջ կերպար»  անվանակարգում`  «Հետք»լ/գ լրագրող  Երանուհի Սողոյանը,  «Կարծրատիպերի կոտրում»  անվանակարգում ` «News.am»-ից  Ինգա Մարտինյանը:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 5574

Գլխավոր էջ