«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…

Շաղիկ Գյուլամիրյանը ընտանիքով Վայոց ձորի Զեդեա գյուղում բնակություն է հաստատել 1988 թ.-ից, երբ հայ-ադրբեջանական նոր սկսվող հակամարտության հետևանքով Նախիջևանի հնագույն Ազնաբերդ գյուղը ամբողջությամբ տեղահանվեց: Այդ ժամանակ նա 14 տարեկան էր: Աշխատասեր ընտանիքը համակերպվեց նոր պայմաններին և ամրապնդվեց Զեդեա գյուղում` բազմաթիվ հայրենակիցների հետ մեկտեղ: Մի քանի տարի անց երիտասարդ աղջիկը բախտը կապեց համագյուղացի Վաչագան Խաչատրյանի հետ` ստեղծելով ամուր ու երջանիկ մի ընտանիք, որտեղ մեծանում են չորս երեխաներ` դաստիարակվելով ծնողների աշխատասիրությամբ ու բարությամբ:

 

Շաղիկի առօրյան սկսվում է առավոտյան ժամը 6-ից և ավարտվում ուշ գիշեր` համակարգչի մոտ վերջին լուրերի ընթերցանությամբ: Վաղ առավոտյան կովերին, ոչխարներին, հավերին ու ճագարներին կերակրելուց հետո նրան սպասում է աշխատանքը տնամերձում, արանքում` տնային հոգսերը, որոնցում անգնահատելի է նաև ավագ դուստրերի օգնությունը: Սակայն մտքում ջերմոցն է, ուր ընկերուհիների հետ շտապում է` իրականացնելով ամենօրյա գրաֆիկով նշված աշխատանքները:

 

Անցյալ տարի Օքսֆամի աջակցությամբ կառուցված և Զեդեայի կանանց կոոպերատիվին տրամադրված 400 քմ մակերեսով ջերմոցում ցանել էին լոլիկ և տաքդեղ: Շաղիկն ասում է՝ սիրով է աշխատում կոոպերատիվում, քանի որ համատեղ աշխատանքը հետաքրքիր է, մթնոլորտը՝ ջերմ, այն զուգորդվում է կատակներով, միասին ընդմիջումներով, միմյանց սովորեցնելով և փորձի փոխանակմամբ: Կոոպերատիվն արտադրած բանջարեղենի սպառման խնդիր չի ունեցել` հենց մարզի տարածքում էլ կարողացել են արտադրանքն իրացնել:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է հասցնում զուգակցել բազմանդամ ընտանիքի հոգսերն ու սեփական տնտեսությունում աշխատանքը կոոպերատիվում ակտիվ մասնակցության հետ, Շաղիկը պատասխանում է. «Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ: Օքսֆամը և գործընկեր կազմակերպությունները միշտ մեր կողքին են և տալիս են մեզ հարկ եղած աջակցությունը»:

Շաղիկը մեծ ներդրում ունի Զեդեայի կանանց կոոպերատիվի կայացման ու հաջողությունների մեջ: Կոոպերատիվի անդամ մյուս 31 կանանց պես նա նույնպես կարևորում է կոոպերատիվում իրենց աշխատանքը:

 

Նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ներկայացրել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակը:

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…

 

«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»

 

«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»

 

«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»

 

«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»

 

«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»

 

«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»

 

«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ

 

Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ

 

Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում

 

«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»

 

«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…

 

«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»

 

«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ

 

«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ

 

«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»

 

WomeNet.am-ը անդրադառնում  է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

 

Դիտումների քանակը` 3496

Գլխավոր էջ