Ապրանքային զեղչերից մինչև անվճար բուժ սպասարկում: Եվ այս ամենից կարող են օգտվել միայն կանայք՝մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում…
Օրերս այցելել էի Երևանի պոլիկլնիկաներից մեկը՝ լուսաբանելու առողաջապահության նախարարության կողմից իրականացվող անվճար հետազոտությունների ակցիան՝ նվիրված կանանց միամսյակին: Հանկարծ նկատեցի, որ երկու տղամարդ շատ ջղային հայացքով փոքր –ինչ բարձր տոնով զրուցում են միմյաց հետ: Հետաքրքությունից դրդված մոտեցա,պարզվեց որ 60 –անց տղամարդիկ «բողոքում են» կանանց միամսյակից:
«Մենք իսկապես մեր կանաց շատ սիրում ենք,բայց նրանք առանց մեզ կնմանվեն թառամող ծաղկի, ինչ դժվար ա մի հատ էլ տղամարդկանց օր լինի: Տեսա՛ք, Հրանուշ Հակոբյանը իր կին հալով կարողացավ միամսյակ նվիրել կանանց ,իսկ տղամարդ պատգամավորները ….,ինչի տոն ասես մեր օրացույցում կա, բացի տղամարդկանց տոնից»:
Որոշեցի զրուցակիցներս հորդորը փոխանցել ԱԺ պատգամավորներին ,ասելով որ տղամարդիկ դժգոհում են ,որ իրենք ուշադրությունից դուրս են մնացել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը իր շրջապատի տղամարդկանցից նման դժգոհություն չի լսել , բայց WomenNet -ի հետ զրույցում նշեց հետևյալը.
«Ես կարծում եմ ,որ տղամարդկանց տոնն էլ է միամսյակի մեջ ,մենք նշում ենք հունվարի 28 ,որից հետո փետրվարի 23, հետո Վարդանանց քաջերի տոնը ու կարծես կանանց միամսյակից չի տարբերվում» :
Ռուզան Մուրադյանի խոսքով ,որքան հասարակության մեջ տոները շատ լինեն այնքան տրամադրությունները բարձր կլինեն:
Իրեն կնամեծար համարող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը զարմացավ իմ տեղեկությունից. «Տղամարդկանց համար տոնն է ամեն օր,երբ իր կողքին է սիրելի կինը»:
Աշոտյանը չի նեղվում , կանանց միասյակից ու միշտ հաճուքով է նվերներ պատրաստումիր սիրելի կանանց համար,բայց իր իսկ խոսքով ասած «սպասումները շատ ցածր է ձևավորել՝ասենք փոքրիկ բացիկ,կամ ծաղիկներ»: Դա ունի հիմնավոր պատճառներ, որոնք ցանկությունների եւ հնարավորությունների չհամընկնող տիրույթում են.
«Իմ շրջապատի կանանց ու աղջիկներին ,որոնց ես կուզենայի շատ –շատ բան անել , ավելի շատ են, քան իմ այսօրվա հնարավորությունները», – հիմնավորում է Աշոտյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ տղամարդկանց կողմից նեղվելու առիթ չի տեսնում: «Հեչ պարտադիր էլ չի, որ տղամարդիկ իրենց տոնը ունենան: Դա պարզապես մոտեցում է մայրերին, քանի որ մենք մայրապաշտ ժողովուրդ ենք ,և դա մեր ազգի արժեհամակարգի մեջ ամենազգայուն մասն է ու չի կարելի համեմատել տղամարդկանց հետ, դա մայրապաշտության տոն է», – ասաց նա:
Հ.Գ Խորհրդի կարգով՝ գենդերային արդարությունը ապահովելու նպատակով նշված տոն օրերին արտոնություններ սահմանել նաև տղամարդկանց համար, որպեսզի իրենք իրենց անտեսված չզգան:
Արմինե Գևորգյան
Տղամարդիկ էլ են միամսյակ պահանջում

Դիտումների քանակը` 3315