Օրորոցը» օգնության ձեռք մեկնեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի նորածինններին
«Համալսարանական կրթության կանանց ասոցացիայի» և «Հայաստան»Համահայկական հիմնադրամի համատեղ ջանքերով դեռեւս 2002 թվականից իրականացվող «Օրորոց» բարեգործական ծրագիրը շարունակում է իր անձնվեր գործունեությունը: Այս տարվա փետրվարի 20-ին ծրագրի շրջանակում փաթեթներ հանձնվեցին Տավուշի մարզի սահմանմերձ գյուղերի ավելի քան 39 նպաստառու ընտանիքների: Շուրջ 170 դոլլար արժողությամբ փաթեթն իր մեջ ներառում է հագուստ, սնունդ և նորածին երեխաների համար անհրաժեշտ խնամքի պարագաներ: Արդեն մի քանի անգամ փաթեթներ են հանձնվում Տավուշի մարզի Բերդ,Նոյեմբերյան, Իջևան համայնքների մինչև 1 տարեկան երեխա ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքներին:
Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրագործվում է բացառապես հանգանակված գումարների շնորհիվ և նպատակ ունի քաջալերել երեխաների ծնելիությունը, հատկապես Տավուշի մարզի սահմանամերձ գոտում: Ի լրում արդեն ասվածին սոցիալական ծառայության պետը ավելացրեց. « Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Այսօր, մարզում կան ավելի քան 900 անապահով ընտանիքներ, որոնք ունեն օրհասական մի շարք կենցաղային խնդիրներ: Նման միջոցառումներով մենք սատար ենք կանգնում նրանց»:
« Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ ծրագիրն իրականցվում է Հայաստան համայակական հիմնադրամի և 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
« Ծրագրի նպատակն է աջակցել սահմանային գյուղերի ընտանիքներին: Հաշվի ենք առնում, այն փաստը,որ այդ գյուղերի բնակիչներ ըստ էության չունեն համապատասխան գումար,քանի որ նրանցից շատերը զբաղվում են գյուղատնտեսությամբ, և ոչ բոլոր դեպքերում են կարողանում իրացնել գյուղատնտեսական ապրանքները: Ինչպես նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գյուղերում չկան մանկական խանութներ, նորածինների համար համապատասխան իրեր»,-հավելեց տիկին Հասրաթյանը:
«Օրորոց» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր եռամսյակը մեկ անապահով ընտանիքները ստանում են «Առողջ մանկիկի փաթեթը» : Ըստ տիկին Հասրաթյանի ծրագրի շրջանակում տրվող հագուստները կարվում են «Տոսպ»և«Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկաներում»:
«Վերջին 3 տարիների ընթացքում մեզ աջակցում են ` «Բաց հասարակության հիմնադրամը» և «Հայաստան» համահայկական հիմնադրամը»: Մեզ հետ համագործակցում են նաև Սփյուռքում գտնվող հայերը,, օգնում են անհատներ ձեռներեցներ, կամակերպություններ»,-հավելեց տիկին Հասրաթյանը:
Ծրագիրն ունի միասնական 3 հաշվեհամար` դրամային, դոլլարային և եվրոյի: Այն բացվել է Հայաստան հիմնադրամի կողմից: Գումարները կուտակվում են այդ հաշվեհամարների վրա: Երբ հաշվեհամարից գումար է հանվում, դա տեղի է ունենում համատեղ համաձնությամբ և ստորգրությամբ:
«Մենք կնքում ենք հիմնադրամի հետ պայմանագիր, գումարը փոխանցում ենք այդ հաշվի վրա, որից հետո փաթեթները կազմելու համար նախատեսված յուրաքանչյուր փոխանցում, կատարվում է համատեղ համաձայնությամբ: Յուրաքանչյուր ոք, ով գոնե 1 դրամով աջակցի «Օրորոցին», կարող է համոզված լինել , որ այն կհասնի հասցեատերերին» , – եզրափակեց Ջեմմա Հասրաթյանը:
Լիանա Սարգսյան
Յուրաքանչուր ժողովրդի համար գթասրտությունը ազգային արժեք է:
Ուզու՞մ էք երկիրը շենանա,
ուզու՞մ էք երկիրը պաշտպանող վաղվա զինվորը ծնվի,
որ վաղվա դերասանն ու սպորտսմենը լինեն, վաղվա գրողն ու նկարիչը:
Եկեք այսօր ամբողջ ազգով և սրտով օգնենք, սատար կանգնենք մերապագա և փոքրիկ քաղաքացիներին:
Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել
«Օրորոց» ծրագրի հատուկ հաշվին ՝
Կոնվերս բանկ ՓԲԸ//Converse Bank cjsc
26/1, V. Sargsyan Str. 375010, Yerevan, Armenia
SWIFT: COVBAM 22
1. 1930000081130300 (AMD)
2. 1930000081130204 (EUR)
3. 1930000081130101 (USD)
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Օրորոց» . Երջանկացրեք և երջանիկ կլինեք…
Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կոչը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
«Պետք է անել ամեն բան, որ ոչ մի մանկան ու մոր սիրտ չդադարի բաբախել»…
Դիտումների քանակը` 3344