Բռնաբարված աղջիկը ինքնահրկիզվել է

 Պաղեստինում բռնաբարության ենթարկված աղջիկն ինքնահրկիզվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը ազատ է արձակել բռնարարին: 18-ամյա Բիբի Ամինան, հույսը կորցնելով, թե հանցագործն արժանի պատժի կենթարկվի, այդպիսով ինքնասպան է եղել:

 

Աղջիկը բռնության էր ենթարկվել այս տարվա հունվարին Փանջաբ նահանգում: Նրա եղբոր խոսքով՝ Ամինան այդպես էլ չէր կարողացել վերականգնվել սեռական բռնությունից հետո, իսկ ոստիկանության որոշումն էլ ավելի է ազդել նրա վրա. արդյունքում նա ինքնահրկիզվել է:

 

Այսօր հարյուրավոր պաղեստինցիներ իրենց զայրույթն են արտահայտում համացանցում՝ նշելով, որ սեռական բռնություններն իրենց երկրում բազմաթիվ են հենց այն պատճառով, որ բռնարարներն արժանի պատժի չեն ենթարկվում: Բարկացած քաղաքացիների մի խումբ էլ պահանջում է հրապարակային կախաղան բարձրացնել Ամինային բռնաբարած տղամարդուն:

 

Աղբյուրը`    Al Jazeera

Դիտումների քանակը` 3195

Գլխավոր էջ