Աշխարհում գենդերային հավասարությանը հնարավոր է հասնեն 20 տարվա ընթացքում, իսկ Հայաստանում…

Խոսքը խորհրդարաններում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության  մասին է, ինչին հնարավոր կլինի հասնել 20 տարվա ընթացքում: Դրա մասին են վկայում դրական միտումները, որոնք բացահայտել է  Միջխորհրդարանական միությունը՝ հրապարակելով Կանանց միջազգային օրվան՝ մարտի 8-ին ընդառաջ իր ամենամյա վերլուծությունները   աշխարհի  խորհրդարաններում կանանց ներկայացվածության վերաբերայլ:

 

Ըստ այդ տվյալների, կանանց ներկայացվածությունը աշխարհի խորհրդարաներում միջինում 21.8%  է կազմում: Դրա հետ մեկտեղ, առկա է դրական միտում.  տարեկան  կին պատգամավորների թիվը  աՃում է  1.5%-ով, եւ եթե պահպանվի այդ միտումը, ապա 20 տարի անց  աշխարհը կհասնի գենդերային հավասարությանը խորհրդարաններում:

 

Նշենք, որ Հայաստանում միտումներն շատ ավելի համեստ են ՝  վերջին քսան  տարվա  կտրվածքով կանանց թիվը հայոց խորհրդարանում աճել է ընդամենը 7 տոկոսով, այն էլ քվոտաների կիրառման շնորհիվ:  Եթե նույն միտումը պահապանվի , ապա մեզ առնվազն 100 տարի կպահանջվի համաշխարհային չափանիշին հասնելու համար:

 

 

Միջխորհրդարանական միությունը՝ ներկայացնելով տարեկան վիճակագրությունը նշում է, որ չնայած քվոտաները նպաստեցին խորհրդարաններում  կանանց թվի ավելացմանը,  միայն դրանք բավական չեն: Քաղաքական կուսակցությունների դերը կին առաջնորդներին առաջադրելու հարցում նույնպես որոշիչ գործոն է:

 

Ընտրությունների ժամանակ  բռնությունը, որը ներառում է վախեցնելը, սպառնալիքները, ֆիզիկական բռնությունը և ագրեսիայի այլ դրսևորումները և’ նախընտրական և’ հետընտրական շրջանում, ընդհանուր առմամբ կանխարգելում է ամբողջ աշխարհում կանանց քաղաքական մասնակցությունը, նշում է Միջխորհրդարանական միությունը իր տարեկան վերլուծության մեջ:

 

 

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Անդերս Ջոնսոնը անդրադառնալով վերջին տարիներին արձանագրված կին պատգամավորների 1.5% աճին ,  նշել է, որ այն համաձայնեցված քաղաքական գործողությունների արդյունք է:

 

 

Ամենամեծ թռիչքն արձանագրվեց անցյալ տարի արաբական աշխարհում: 2013-ին Սաուդյան Արաբիայում Շուրայի խորհրդում 30 կանանց պատմական նշանակումը և Հորդանանի խորհրդարանում քվոտաների շնորհիվ 18 կանանց անկանխատեսելի ընտրությունը նպաստեցին արաբական տարածաշրջանում միջին աճին՝ 13.2 %-ից 16%: Եվրոպայում և Ամերիկայում 2013-ին շարունակվեց կայուն առաջընթացը՝  արձանագրելով 2.%  և 1.4%  աճ: Ռուանդան ամրապնդեց իր կարգավիճակը՝ որպես կին պատգամավորների ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկիր. 2013-ի սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո անանց թիվը Ռուանդայի խորհրդարանում դարձավ  63.8%: Սա առաջին անգամ է աշխարհում, որ կանայք կազմեն պատգամավորների 60% եւ ավելի:

 

 

Այնուամենայնիվ, Ասիան և Խաղաղօվկիանոսյան  երկրներում առկա են այլ միտումներ: Խաղաղօվկիանոսյան շրջանի երկրներում առանց Ավստրալիայի կանայք կազմում են խորհրդարանականների 3.2% միայն: Ասիայում գրանցվեց   նվազագույն շարժը՝ 2012թ.  17.9%-ից մինչև  2013թ.  18.4 %-ը:

 

Կանանց ներկայացվածությունը աշխարհի խորհրդարաներում  1995-ից ի վեր.

 

Ընդհանուր առմամբ, 1995թ. ի վեր ամբողջ աշխարհում խորհրդարանում տեղ զբաղեցնող կանանց թիվը ներկայում կրկնապատկվել է։

 

Աֆրիկա. 1995թ.-ից տարածաշրջանում գրանցվել է կանանց ներկայացվածության ամենամեծ թռիչքը՝ 9.8% -ից  22.5%` ներկայացնելով 12.7%-ի աճ:

Բացի Ռուանդայի հաջողությունից բավականին մեծ աճ գրանցվեց նաև Գվինեայում: Կամերունում գենդերային պահանջներով ընտրական օրենքի ընդունումը և Զիմբաբվեում և Քենյայում սահմանադրական փոփոխությունները շատ կանանց  համար ճանապարհ հարթեցին  դեպի խորհրդարան:

 

Ամերիկա. Տարածաշրջանը երկրորդն է, որտեղ գրանցվել է կանանց՝ խորհրդարանում ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշը. 1995 –ից մինչև 2013 այն աճել է 12.5 %-ով՝ ապահովելով խորհրդարանում 25.2% կին:

Արգենտինայի, Էկվադորի և Գրենադայի խորհրդարաններում կանայք կազմում են ընդհանուր անդամների 30%, մինչդեռ Կուբան շարունակում է իր սոլիդ առաջընթացը դեպի հավասարություն 48.9%-ով: Չիլիում և Պարագվայում նույնպես որոշակի առաջընթաց է նկատվում:

 

Արաբական երկրներ Չնայած կանանց՝ խորհրդարանում ներկայացված չլինելու պատճառով արաբական երկրների հասցեին տարիներ շարունակ հնչող քննադատություններին` 1995 –ից մինչև 2013թ. տարածաշրջանը գրանցել է 11.7% աճ՝ 4.3%ից հասնելով 16%-ի: Տարածաշրջանում գրանցվել է նաև մեկ տարվա մեջ կին պատգամավորների թվի ամենամեծ աճը՝ 2.8%՝ շնորհիվ Սաուդյան Արաբիայի և Հորդանանի: Քուվեյթում կին պատգամավորների թիվը նույնն է, իսկ Քաթարը մնացել է տարածաշրջանի միակ երկիրը, որը հակված է խորհրդարանում ունենալ միայն տղամարդ պատգամավորներ:

 

Ասիա Այստեղ  1995թ.-ից ի վեր գրանցվել է ընդամենը 5.2%-ի աճ՝ 13.2%-ից դառնալով 18.4%:

Ֆիլիպինները գրանցեցին ամենաբարձր ցուցանիշը. 2013-ին կին պատգամավորների թիվը 5.2.%-ից դարձավ 27.3%, և կանայք կազմեցին խորհրդարանի 25%: Կամբոջայում  գրանցվեց 4.3%-ի աճ՝ դառնալով 20.3%:

 

Եվրոպա. Այս տարածաշրջանում 1995-ից մինչև 2013 թ.կանանց թիվը խորհրդարանում աճել է 11.4%-ով՝ 13.2%-ից դառնալով 24.6%:

Հաջողություններ են գրանցվել նաև Ավստրալիայում, Իսրայելում, Իտալիայում և Մալթայում: Իսրայելի խորհրդարանում մաքսիմում ռեկորդ սահմանվեց. Կանայք կազմում են խորհրդարանականների 22.5%: Գերմանիյում ընտրությունները շատ քիչ առաջընթաց ապահովեցին, իսկ Հյուսիսային երկրները, որոնք, որպես կանոն, համաշխարհային առաջնորդներ են, ականատես եղան նաև լճացման, հատկապես Նորվեգիայում և Իսլանդիայում, որտեղ նույնիսկ 3%ի նվազում գրանցվեց:

 

Խաղաղօվկիանոսյան երկրներ.1995թ.ից ի վեր այս տարածաշրջանում գրանցվել է կին պատգամավորների թվի 8.5% աճ՝ դառնալով 7.7%-ից 16.2%:

 

***

 

Նշենք, որ Հայաստանում ՝ 2012-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում կանանց երկայացվածությունը Ազգային ժողովում աճեց 9,2 տոկոսից մինչեւ 10,7 տոկոս, իսկ քսան տարվա ընթացքում ընդամենը 7 տոկոսով:  

 

Միջխորհրդարանական միության կողմից հաշվարկված այս տարվա  ռեյտինգում  Հայաստանը 115-րդ տեղն է զբաղեցնում՝ ցուցակում ներառված 148 երկրից:

 

 

«Կանայք Խորհրդարանում 2013 »-ի ամբողջական տվյալներին  կարող եք ծանոթանալ այստեղ. 

 

Աղբյուրը՝ Inter-Parliamentary Union

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հրապարակվել է «Կանայք քաղաքականության մեջ-2014» քարտեզը

 

«Մենք շտապելու խնդիր չունենք»՝ կարող ենք 100 տարի էլ սպասել…

 

Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո

 

«Ձեր կարծիքով` քանի՞ կին պետք է լինի Ազգային ժողովում»

 

Աշխարհում՝ 5 պատգամավորներից մեկը՝ կին է

 

Ի դեպ, Ռուանդայի մասին…

 

Խորհրդարանի ղեկավար պաշտոններում ընտրվեց երեք կին

 

Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը

Նոր գումարման Ազգային ժողովում ընդամենը 14 կին կլինի

 

ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ

 

Gender Gap Report 2013. Հայաստանը զիջել է դիրքերը գենդերային հավասարության ցուցանիշով/ վիդեո

 

Կանայք աշխարհի խորհրդարաններում միջինում 20,3 տոկոս են կազմում

 

«The Guardian». Մեծ Բրիտանիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում կին-դատավորները ամենաքիչն են

 

Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում

 

Կառավարության նոր հին կազմը

 

Դիտումների քանակը` 3372

Գլխավոր էջ