Հրապարակվել է «Կանայք քաղաքականության մեջ-2014» քարտեզը
«Ապակե առաստաղը» շարունակում է կանգուն մնալ…
Միջխորհրդարանական միության և «ՄԱԿ-կանայք» գործակալության կողմից ամեն տարի հրապարակվող «Կանայք քաղաքականության մեջ-2014» քարտեզը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում գործադիր իշխանությունում և խորհրդարանում ներգրաված կանանց վերաբերյալ ամենավերջին տվյալները: Ամեն տարի Կանանց միջազգային օրվա ընթառաջ ներկայացվող այս քարտեզը բացահայտում է կանանց ներկայացվածության միտումները աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
«Այս քարտեզը ներկայացնում է շատ մեծ արժեք ունեղոց տվյալներ, որոնք ի զորու են չափել և հետևել կանանց քաղաքական մասնակցությունը ժամանակի ընթացքում: Սա հոյակապ գործիք է բենչմարքինգի առաջընթացի և հաշվետվողականության ապահովման համար », – ասում է ՄԱԿ-Կանայք գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Ջոն Հենդրան:
Կանայք խորհրդրաններում
Միջխորհրդարանական միության տվյալները ցույց են տալիս, որ կին պատգամավորների տոկոսը հիմա ռեկորդային բարձր է՝ 21.8%: Մասնագետներին հաջողվել է պարզել, որ 1995թ. ի վեր ամբողջ աշխարհում խորհրդարանում տեղ զբաղեցնող կանանց թիվը ներկայում կրկնապատկվել է։ Այս միտումը շարունակվելու պարագայում կանխատեսվում են կանանց քաղաքական մասնակցության լավագույն ցուցանիշներ ապագայում: Այնուհանդերձ ուսումնասիրության հեղինակների խոսքերով, կպահանջվեն դեռևս տասնամյակներ, որպեսզի աշխարհի խորհրդարաններում տիրի գենդերային հավասարություն։
Ամենաշատ կին պատգամավորները Ռուանդայում են (68 տոկոս), որտեղի խորհրդարանում 80 տեղերից 51-ը կանայք են զբաղեցնում։ Հաջորդը Անդորան եւ Կուբան են։ Բարձր ցուցանիշներ ունեն նաեւ Հյուսիսային Եվրոպայի երկրները, որտեղ կին պատգամավորները 42%-ն են կազմում։ ամենացածր ցուցանիշն արաբական երկրներում է։
Հայաստանը 115-րդ տեղում է ( 10.7%) , Վրաստանը՝ 109-րդ (12%) , Թուրքիան 96-րդում ( 14.4%) , Ադրբեջանy՝ 92-րդն է (15.6%), Ռուսաստանը 99-րդն է (13.6 %):
Կանայք նախարարների պաշտոններում
Գործադիր իշխանությունում կանանց տոկոսը նախարարական պաշտոններում հասել է 17.2%, մինչդեռ 2008 թ.-ին այն 16.1 % է եղել: Մինչև 2014թ. հունվարի 1 արդեն կային 36 երկրներ, որտեղ կան ավելի քան 30% կին նախարարներ, մինչդեռ 2012թ.ին նրանք 26% էին: 14 կին նախարար ունեցող Նիկարագուան գլխավորում է գործադիր իշխանությունում պաշտոն զբաղեցնող կանանց գլոբալ աղյուսակը, որին հաջորդում են Շվեդիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Նորվեգիան:
Բացի Սկանդինավյան երկրներից նաև Ամերիկայի և Աֆրիկայի տարածաշրջանում է կին նախարարների բարձր ցուցանիշ, չնայած Աֆրիկայի դեպքում 2010թ.-ից ի վեր թիվն անփոփոխ է՝ 20.4 %: Այնուամենայնիվ, արաբական, եվրոպական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նույնպես որոշակի աճ է գրանցվել:
Քաղաքական հանձնառությունը և քաղաքականությունները կանանց քաղական ներկայացվածության առաջընթացի գլխավոր նախապայմաններն են: Ալբանիան և Ֆրանսիան դրա վառ օրինակներն են: 2012-ին Ալբանիան 84-րդն էր՝ ըստ կին նախարարների քանակի: Հիմա այն 27-րդն է՝ իր 30% կին նախարարներով, որը նոր վարչապետ Էդի Ռամայի որոշման արդյունքն է, որի համաձայն կանանց և երիտասարդներին պետք է ավելի մեծ պատասխանատվություն ընձեռել:
Հետխորհրդային երկրներից միայն Լատվիայի կառավարությունում է, որ 13 նախարարից չորսը կին են, Ռուսաստանում 30 նախարարական պորտֆելներից միայն երկուսն են բաժին ընկել կանանց, իսկ Հայաստանում 19 նախարարից երկուսն են կին:
Մյուս կարևոր միտումը, որը լուսաբանվում է ՄԱԿ-ի կանանց և Միջխորհրդարանական միության քարտեզում այն է, որ ավանդաբար ավելի «փափուկ պորտֆելները», ինչպիսիք են սցիալական հարցերը, կրթության կամ կանանց հարցերը շարունակում են մնալ ամենաարդիական ոլորտները կին նախարարների շրջանում, սակայն ավելի ու ավելի շատ կանայք են այնպիսի «կոշտ» նախարարական պաշտոններ զբաղեցնում, ինչպիսիք են պաշտպանությունը, արտաքին գործերը և շրջակա միջավայրը:
Կանայք պետությունների ղեկավարների պաշտոններում
Ըստ Միջխորհրդարանական միության վերլուծության ՝ անկում և լճացում է նկատվում պետության ղեկավարման, կառավարության ղեկավարման մեջ կանանց ներկայացվածության առումով:
2012թ.ից պետության կամ կառավարության ղեկավարների թիվը իջել է 19-ից 18: Հյուսիսային և Հարավային Ամերիկաները այն տարածաշրջանն են ներկայացնում, որտեղ կանանց՝ բարձր մակարդակներում ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրված. 6 կին նախագահներ և կառավարության ղեկավարներ: Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը միակն է, որտեղ նման պաշտոններում ընդհանրապես կանայք չկան:
Այսօր աշխարհի խորհրդարաններում 40 կին խոսնակ կա: Ընդ որում, կանանց տոկոսը խորհրդարանական խոսնակների շրջանում հազիվ բարձրացել է. 2012թ – 14.2%-ից մինչև 2013թ. – 14.8%: Ի տարբերություն վերը նշվածի՝ խորհրդարանական փոխխոսնակների շրջանում կանանց թիվը զգալիորեն ավելի բարձր է՝ 26.5 %, և սա հենց այն ապակե առաստաղն է, որը գոյություն ունի կանանց համար:
«Ներկայումս ավելի շատ կանայք են ներգրավված քաղաքականության մեջ, ովքեր մեծ ազդեցություն են գործում բարձր մակարդակներում: Դա ակնհայտ է: Բայց ոչ ամենաբարձր մակարդակներում: Որոշ կին առաջնորդներ կոտրել են ապակե առաստաղը՝ իրենց անձնական տեսլականի և քաղաքական կամքի շնորհիվ: Նրանք ցույց են տալիս քաղաքական առաջնորդության կարևորությունը փոփոխություններ կատարելու համար: Հիմա մեզ ավելի շատ կին առաջնորդներ են անհրաժեշտ, որոնք ցույց կտան ապակե առաստաղը հաղթահարելու խիզախությունը», – ասում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Անդերս Ջոնսոնը:
Քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղ.
Աղբյուրը՝ Inter-Parliamentary Union
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աշխարհում գենդերային հավասարությանը հնարավոր է հասնեն 20 տարվա ընթացքում, իսկ Հայաստանում…
«Մենք շտապելու խնդիր չունենք»՝ կարող ենք 100 տարի էլ սպասել…
Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո
«Ձեր կարծիքով` քանի՞ կին պետք է լինի Ազգային ժողովում»
Աշխարհում՝ 5 պատգամավորներից մեկը՝ կին է
Խորհրդարանի ղեկավար պաշտոններում ընտրվեց երեք կին
Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը
Նոր գումարման Ազգային ժողովում ընդամենը 14 կին կլինի
ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ
Gender Gap Report 2013. Հայաստանը զիջել է դիրքերը գենդերային հավասարության ցուցանիշով/ վիդեո
Կանայք աշխարհի խորհրդարաններում միջինում 20,3 տոկոս են կազմում
«The Guardian». Մեծ Բրիտանիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում կին-դատավորները ամենաքիչն են
Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում
Դիտումների քանակը` 5863