Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

Այսօր  Երեւանում  Կոնգրես հյուրանոցում  տեղի ունեցավ  «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» ազգային մրցանակաբաշխությունը, որը կաղմակերպել էին  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Գյուղատնտեսական դաշինքը: Պարգևների  ու նվերների արժանացան  Հայաստանի բոլոր մարզերից ժամանած  20 կին ՝ գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործունեության և ակնառու հաջողությունների համար:

 

Մրցանակաբաշխությունն իրականացվում է 4-րդ անգամ: Այն  սկիզբ է առել 2012թ.-ին՝ Օքսֆամի  «ԱՃԵՑՆԵՆՔ» / GROW  համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:

 

 

Միջոցառումն ուղեկցվում էր գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասած  կանանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդես – վաճառքով և համտեսով: Ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով հերթով անցավ բոլոր տաղավարների կողքով, զրուցեց կանանց հետ, ինչպես նաև համտեսեց վերջիններիս արտադրանքը:

 

 

Նախարարը նշեց, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների 57 տոկոսը  կանայք են, հետեւապես ոլորտում ձեռքերումները մեծապես կախված են կանանց քրտնաջան աշխատանքից:  «Առաջին հերթին, ես կասեմ, որ կանայք իրենց սերը, հոգու ջերմությունը տալիս են հողին, և դրանով մեր հողն ավելի է հարստանում, ու մեր արտադրանքն ավելի քաղցր և համեղ է լինում»,- ասաց Սերգո Կարապետյանը:

 

 

ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Խաչատրյանը՝  շնորհավորելով  կանանց մարտի 8-ի կապակցությամբ նշեց, որ միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել հանրությանը այն կանանց, ովքեր իրենց  հերոսական աշխատանքով արտադրում են մեզ համար ամենօրյա անհրաժեշտություն ներկայացնող պարենամթերք և խթանում են տեղական արտադրությունը: Նրա խոսքով,  միջոցառումը   նպատակ ունի  ոչ միայն խրախուսել   կին-ֆերմերներին , այլ նաեւ  հարթակ տրամադրել՝  իրենց  հաջողություններն ու խնդիրները ներկայացնելու համար:

 

 

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով մրցույթի արդյունքները՝ մարզային լրագրողների և բլոգերների մասնակցությամբ: Հարղթողները արժանացան մրցանակների եւ շնորհակալագրերի:

 

 

Մանրամասները  հաջորդիվ.  

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

 

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

 

WomenNet.am- ը անդրադառնալու է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» ճանաչված բոլոր կանանց պատմություններին: 

 

Դիտումների քանակը` 3980

Գլխավոր էջ