Ամեն ամսվա 25-ը՝ Նարնջագույն օր
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից դեռես 2008-ին հռչակված «Միասին վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավը յուրաքանչյուր ամսվա 25-րդ օրը նարնջագույն օր է հայտարարել, որպեսզի բարձրացնի իրազեկությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության խնդրի շուրջ ոչ միայն տարին մեկ անգամ՝ նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, այլև ամեն ամսվա 25-րդ օրը: Այս նախաձեռնությունը սկիզբ է առել անցյալ տարի:
Այս տարի մարտի 10-ին մեկնարկող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնհաժողովի 58-րդ նստաշրջանի ընդառաջ նախաձեռնության շրջանակում ուղերձ է տարածվել, որով կոչ է արվում դիտարկել կանանց նկատմամբ բռնության խնդիրը Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում: Նշենք, որ նստաշրջանի քննարկման հիմնական թեման է ՝ Հազարամյակի զարգացման նպատակները կանանց ու աղջիկների համար:
«Դուք գիտե՞ք, որ 2015 նշանավորում է Հազարամյակի զարգացման նպատակների ավարտը, որը տվել է մեզ զարգացման գլոբալ շրջանակ: Կառավարությունները քաղաքացիական հասարակությունների հետ միասին գալիս են ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնհաժողովի ամենամյա հանդիպմանը՝ քննարկելու մարտահրավերները և ձեռքբերումները, քննարկելու զարգացման հիմնախնդիրների նոր շրջանակը:
Չնայած այն բանին, որ Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդը անդրադառնում է «Գենդերային հավասարության խրախուսմանը և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը», սակայն բաց է թողնվել մի շատ կարևոր թիրախ՝ կանանց և աղջիկների դեմ բռնության դադարեցումը: Յուրաքանչյուր 3 կանանցից մեկը իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության, կայուն զարգացումը բոլորի համար իրականություն չի դառնա, մինչև մենք վերջ չդնենք բռնությանը:
Այս ամիս Նարնջագույն օրը հրավիրում է քննարկումներ և կոչ է անում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացումը դարձնել 2015-ից հետո զարգացման նոր շրջանակի առաջնահերթություն:
Իմացե՛ք՝ ինչպես կարող եք միանալ զրույցին և կիսե՛ք ձեր տեսակետները http://ow.ly/tWuMZ
Եվ մի՛ մոռացեք մեզ հետ կիսվել ձեր՝ նարնջագույն օրվա լուսանկարներով և գործողություններով Facebook և Twitter ում:
Ամեն մի գործողություն հաշվվում է», – ասված է ուղերձում:
Ի՞նչ կարող եք անել.
- Այցելե՛ք Նարնջագույն օրվա իրադարձությունները լուսաբանող ֆեյսբուքյան էջ
- Ամսի 25-ին նարնջագույն հագուստ կրե՛ք
- Խորհուրդ տվե՛ք ձեր ընկերներին նարնջագույն հագուստ կրել յուրաքանչյուր ամսվա 25-րդ օրը
- Օգտագործե՛ք քարոզարշավի ժապավենի լուսանկարը՝ որպես կանանց և աղջիկների դեմ բռնության պայքարի նոր խորհրդանիշ
Դիտումների քանակը` 2878