«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել/ տեսանյութ
Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հասմիկ Խաչատրյանի՝ ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:
Գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը ներկա չէր: Ընդ որում դա արդեն երկրորդ դատական նիստն է, որ հետաձգվում է մեղադրող կողմի բացակայության պատՃառով: Հաջորդ նիստը տեղի կունենա Փետրվարի 24-ին:
Հասմիկ Խաչատրյանին օգնության ձեռք մեկնած «Կանանց աջակցման կենտրոնի» ակտիվիստները ներկա են բոլոր դատական նիստերին: «Անկախ ամեն ինչից Կանանց աջակցման կենտրոնը չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել և պահանջել արդար դատավարություն», – հայտարարում են նրանք դատական նիստի հերթական հետաձգման առիթով:
Ի դեպ երեկ, Կանանց աջակցման կենտրոնի անձնակազմը Հանրային հեռուստաընկերության «Մեր մեջ ասած» հաղոդման հյուրն էր : Քննարկման թեման ընտանեկան բռնությունն էր, դրա բացասական հետևանքները հատկապես երեխաների վրա, Հայաստանում համապատասխան օրենքի բացակայությունը և այդ սարսափելի երևույթի զոհ դարձած եւ արդարություն փնտրող Հասմիկ Խաչատրյանի հուզիչ պատմությունը:
Դիտե՛ք տեսանյութը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…
Դիտումների քանակը` 4160