«Մեկ միլիարդի ձայնը». Պարային ֆլեշ-մոբ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության / լրացված
Այսօր Երեւանի Հյուսիսային պողոտայում անցկացվեց պարային ֆլեշ-մոբ միջազգային հնչեղություն ունեցող One Billion Rising for Justice / «Մեկ միլիարդի ձայնը հանուն արդարության»/ շարժման շրջանակներում: Միջոցառումը կազմակերպվել էր երկու տասնյակ երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ եւ նույն խորհուրդը ուներ, ինչ ողջ աշխարհում ՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության խնդրի մասին:
«Մեկ Միլիարդի ձայնը» անվանումը (One Bilion Rising) – պատահական չէ, այլ կոչված է հիշեցնելու այն դաժան իրողությունը, որ ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում ամեն 3 կնոջից 1-ը ենթարկվում է իր կյանքի ընթացքում որեւէ տիպի բռնության: Այսինքն աշխարհում առնվազն 1 միլիարդ կին տառապում է բռնությունից: Հենց այս ցնցող վիճակագրությանն նկատմամբ են փորձում հրավիրել բոլորի ուշադրությունը շարժման մասնակիցները՝ կոչ անելով ոտքի կանգնել հանուն արդարության:
Նշենք, որ 16 տարի առաջ փետրվարի 14-ին հիմնված այս շարժումը ( Սուրբ Վալենտինի օրվա հետ զուգադիպությունը ընդամենը պատահականություն է) անցկացվում է աշխարհի ավելի քան 200 երկրներում՝ ամեն տարի ներգրավելով ավելի մեծ թվով մասնակիցների: Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ:
Ֆլեշ-մոբի նախաձեռնողներից մեկը՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ –ից Աննա Նիկողոսյանը, ասաց, որ պարը ընդդեմ կանանց նկատմամբ բռնության պայքարի յուրօրինակ ձեւ է, որը թույլ է տալիս ոգեւորել կանանց՝ պայքարելու հանուն իրենց իրավունքների :
«Մենք բոլորս միավորվել ենք, որպեսզի մեր խոսքը ասենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերաբերյալ: Աշխարհի տարբեր երկրներում կանայք փետրվարի 14-ին ոտքի են կանգնում և պարում. սա պայքարի մի ձև է»,- նշեց Աննա Նիկողոսյանը:
Դիտեք նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը ֆլեշմոբի մասին.
Առավել մանրամասն նախաձեռնության մասին ֆեյսբուքյան էջում.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Միլիարդի ձայնը»-ը Սուրբ Վալենտինի օրը. պարեր՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության / վիդեո
Դիտեք «One billion Rising» միջազգային շարժման տեսահոլովակը .
Դիտումների քանակը` 6121