Ճապոնիայի կանայք մերժում են սեքսը նոր նահանգապետի պատճառով

Տոկիոյի նոր նահանգապետի ընտրությունը նշանավորվել է անսովոր գործադուլով. ճապոնուհիները որոշել են մերժել սեքսն այն տղամարդկանց հետ, ովքեր անցյալ կիրակի տեղի ունեցած ընտրություններում քվեարկել են այդ քաղաքական գործչի օգտին:  

 

Նախնական տվյալներով՝ Յոիթի Մասուձոեն ստացել է ավելի քան երկու միլիոն ձայն՝ զգալիորեն առաջ անցնելով երկու ամենամոտ մրցակիցներից: Նոր նահանգապետին արդեն շնորհավորել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:

 

Սակայն մինչ նախընտրական ծրագիրն իրականացնելը՝  նոր նահանգապետը պետք է հանդարտեցնի զայրացած կանանց: Բանն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տղամարդկանց համար նախատեսված մի ամսագրի տված հարցազրույցում քաղաքական գործիչն անզգուշորեն հայտարարել էր, թե կանայք կառավարությունում աշխատելու համար պիտանի չեն՝ մենստրուացիոն ցիկլերից կախվածության պատճառով, և նրանց չի կարելի կարևոր որոշումներ վստահել, քանի որ դառնում են «ոչ ադեկվատ»:

 

Twitter-ում Մասուձոեի օգտին քվեարկած տղամարդկանց հետ սեքսը մերժող կանանց թիվը հասել է 3 հազարի:

 

Վարչապետ Աբեն, մինչդեռ, ընդամենը մեկ ամիս առաջ Դավոսի տնտեսական ֆորումում խոստացել էր, որ մինչև 2020 թ.  առաջնային դիրքերի 30 %-ը կզբաղեցնեն կանայք, թեպետ դիտորդների կարծիքով՝ այդ նպատակն իրատեսական չէ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Վարդան Սեդրակյան. «Կինը քաղաքականության մեջ բացարձակապես անելիք չունի»…

 

Կանայք հայ ֆուտբոլում անելիքներ չունե՞ն

 

Կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ. «Պահանջում ենք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը»

 

“Կին պատգամավոր է, ասել է էլի…”

 

«Կինը փողոցում» . Բրյուսելում կտուգանեն կանանց հասցեին վիրավորանքների համար/ վիդեո

 

Մի՛ ծնվիր գեղեցիկ. ուկրաինացի ուսանողուհիները ներողություն են պահանջում կրթության նախարարից

 

«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը»…

 

Սեքսիզմը՝ անպատժելի չէ, ինչպես ոմանց թվում է…

 

Դիտումների քանակը` 3834

Գլխավոր էջ