Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու

 

Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդուշ Ներսիսյանը, ով  2003-ից ղեկավարում է համայնքը, որոշել է չառաջադրել իր թեկնածությունը  մարտի 9-ին կայանալիք ընտրություններում : Panorama.am-ի հետ զրույցում տիկին Ներսիսյանն ասաց, որ կնոկրետ պատճառ չկա  նման որոշման համար:

«Պարզապես մեր մարզի կին համայնքապետերից միայն ես էի, մնացել էի մենակ ու որոշեցի, որ չեմ առաջադրվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ  Տավուշի մարզն ունի 67 համայնք, եւ  միայն Աղավնավանք համայնքն էր, որ ուներ կին ղեկավար: Եվ քանի որ մարտի 9-ին  ընտրություններում առաջադրված համայնքապետերի  թեկնածուների թվում  կին  չկա, ստացվում է , որ այսուհետ , մարզի բոլոր համայնքները միայն տղամարդիկ են ղեկավարելու:

 

Մարզում  ընդամենը 26 համայնք ունի ավագանու կին անդամ, մնացած համայնքներում 484 ավագանու անդամներից  միայն 39-ն են կանայք (8%):

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ

Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք

Կանայք խուսափու՞մ են ավագանիներից

 

Դիտումների քանակը` 3490

Գլխավոր էջ