«Pantene»-ը կոտրում է գենդերային կարծրատիպերը աշխատավայրում/ վիդեո

 

Մազերի խնամքի հայտնի բրենդ հանդիսացող  «Pantene»-ի  ընդամենը 60 վայրկյան տևողությամբ սոցիալական գովազդը  կոտրում է այն կրկնակի ստանդարտները, որոնց բախվում են տղամարդիկ և կանայք աշխատավայրերում:  Հաստատ արժի դիտել այն:

 

Արդյոք  գոյություն ունի՞ գենդերային խտրականություն: Եթե ձեր պատասխանն է ոչ, ապա ինչու են կին ղեկավարներին անվանում իշխանատենչ, իսկ տղամարդկանց ընդամենը «ղեկավար»: Կամ ինչպես է ստացվում, որ երբ մայրիկները զբաղվում են իրենց կարիերայով, նրանք եսասեր են համարվում, իսկ միևնույն բանն անելու համար հայրիկները արժանանում են «գործին նվիրյալի»  կոչման: Ամենազարմանալին այն է, որ նույնիսկ հետազոտություններն են  ցույց  տվել.  տղամարդկանց 70%  կարծում է, որ կանայք պետք է թերագնահատեն իրենց, որպեսզի ընդունվեն հասարակության կողմից:

 

Մեկ այլ զայրացուցիչ վիճակագրություն ցույց է տվել, որ տղամարդկանց 77% և կանանց 66%  կարծում են, որ տղամարդիկ ավելի արժանի են աշխատանք ունենալուն, քան կանայք, ինչը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս խտրականության առկայությունը աշխատավայրում: Ընդ որում, երկու սեռերն էլ ունեն նման նախապաշարմունքներ:

 

«Pantene»-ը մի բրենդ է, որը կոչ է անում կանանց շողալ համարձակոորեն և մատնանշում է  անհավասարության այն մշակույթը ու ստանդարտները, որոնք առկա են մեր կյանքում  և որոնք մարդիկ ստիպված են լինում ընդունել որպես նորմ:

 

Տեսահոլովակը փորձում է ցույց տալ այն փաստը, թե ինչպես են տղամարդիկ և կանայք անում նույն բանը, և ընկալվում ընդհանրապես տարբեր կերպ:

 

…Տարբերությունները կարծես թե ամրապնդված են  ենթագիտակցության մեջ: Օրինակ, երբ տղամարդը «ղեկավար» է, դա ոչ մեկի մոտ հարցեր չի առաջացնում: Իսկ երբ կինն է  նույն կարգավիճակում, ապա նա ընկալվում է  որպես իշխանատենչ:  Իր տեսակետը առաջ տանելու  ընթացքում սղամարդը «համոզիչ» է, կինը՝ «համառ»: Եթե տղամարդը աշխատում է մինչև ուշ, ուրեմն նա «նվիրված է գործին», կնոջ դեպքում, ասում են, որ նա եսասեր է, քանի որ անտեսում է ընտանիքը: Երբ կոկիկ հագնված տղամարդն է հպարտ քայլում փողոցում, նա  համակրելի մարդու տպավորություն է թողնում, մինչդեռ  իգական սեռի ներկայացուցչի մասին մտածում են, որ նա  իրեն է ցուցադրում:

 

Տեսահոլովակն ավարտվում է կանանց ուղղված հորդորով.  Անտեսե՛ք բոլոր  պիտակները,  եղե՛ք  ուժեղ և շողացե՛ք:

 

 

 

Աղբյուրը՝ Time

Դիտումների քանակը` 3078

Գլխավոր էջ