«Սա էլ մեր խոպան է»…

 

 Հայերն Աբխազիայում ապրում են արդեն շուրջ 200 տարի, հիմնականում դրանք համշենահայեր են ու Տրաբզոնից, Վանից, Էրզրումից գաղթած հայեր: 16 հազար բնակչություն ունեցող Ռուսաստանին սահմանակից Աբխազիայի Գագրա քաղաքի  մի կողմում ծովն է՝կիպարիսների ու արմավենիների պուրակներով, մյուսկողմում՝ զառիվեր ձգվող լեռներն են: Խորհրդային ժամանակներում սա Միության լավագույն առողջարաններից էր՝ հարյուրավոր հանգստյան տներով ուկառավարական վերնախավի առանձնատներով։  Վերջին մի քանի տարիներին տեղաբնակ հայերի խոսքով`  նկատվում է հանգստացողների թվի աճ:  Գագրայում այսօր  ապրում են մեծաթիվ  հայեր, նրանք Աբխազիայում թվով երկրորդ ժողովուրդն են աբխազներից հետո։   Տեղաբնակ հայերը նշում են ,որ հանգստացողները հիմնակում գալիս են  ՌԴ –ից :

 

«Հայաստանից այստեղ հանգստացող շատ քիչ է գալիս,բայց մենք Հայաստանցի  հայերի պակաս չենք զգում», ասում է Լուսիանար Գրիգորյանը,ով արդեն 40  տարի ապրում է Գագրայում: Սկզբում չհասկացա տիկին Լուսինարի ասածը,բայց արդեն 3-րդ  օրը ամեն ինչ պարզ էր,հայերն այստեղից մեկնում են Գագրա աշխատելու,ու նրանց հիմնական մասը կանայք են:

 

 

Գյումրեցի Ալվարդ Առաքելյանը արդեն 4 տարի շարունակ գարնանը՝մայիս ամսին  մեկնում է Գագրա և  հոկտեմբերին վերադառնում հայրենիք: Ծովափում վաճառում է,եգիտպացորեն, քաղցրավենիք,գարեջուր և այլն: «Առավոտյան ժամը 8-ից սկսած մինչև երեկո ծանր բեռները ուսերիս  քայլում եմ ծովի երկայնքով ուգովազդելով վաճառում ապարանքս: Շատ հաճախ ձայնիս  տոնայնությունից էլ կախված է ապարանքս այդ օրը լավ  կվաճառվի թե ոչ»,մեզ հետ զրույցում ասում էԱլվարդն՚,ու հավելում,որ որքան ձայնը ուժեղ ,հզոր լինի ու ներկացնելու ձևը համոզիչ՝ հաճախորդները այդքան շատ կգնեն իր ապրանքը:

 

 

Ալվարդը պատմեց ,որ այս գործի մասին իմացել է շատ պատահաբար:

 

«Հեռվից լսելը ,ուրիշ է, տեսնելը ուրիշ: Երբ առաջին տարին եկա ,ու հաջորդ առավոտ մոտ 20 կգ պայուսակս առա եկա ծով,ասեցի ես հաստատ երկար չեմ ձգի,բայց քանի որ Հայաստանից եկել էի ,թասիբի հարց էր, մեռնեի  էլ պտի մնայի ու աշխատեի:

 

 

Ալվարդի ուսապարկում դրված է մի քանի շիշ   գարեջուր, քաղցրավենիք, չորացած ձկներ,մի ձեռքին  էլ 10 լ-անոց  դույլ է,որի մեջ տաք եգիպտացորեն է,իսկ մյուսձեռքում էլ արկղ ,որի մեջ դրված  է խմորեղենների տեսականիներ:

 

»Չեք պատկերացնի,ինչքան դժվար է,էս ամբողջը առավոտից իրկունը քաշ տալ ծովի էս ծերից էն մյուս ծերը ….դրա հետ մեկտեղ  էլ պտի գոռաս ինչքան ուժ ունես»,ասում էԱլվարդը :

 

 

Մինչ խոսում էի Ալվարդի հետ ,մեզ մոտեցավ մեկ այլ վաճառողուհին,ով նույնպես Հայաստանից էր :Պարզվեց ,որ ծովափում աշխատում են միայն Հայաստանից գնացած հայերը ՝այն էլ կանայք:

 

 

«Սա էլ մեր խոպան է»,մեր զրույցին միանալով ասաց Անահիտը ,ով  արդեն 3 տարի է  առևտուր  է անում ծովափում: «ՙՙԵթե Հայաստանում սրա կեսը աշխատեմ ,հաստատ էլ չեմ գա: Ի՞նչու պտի աշխատանք չլիներ ,որ մենք ընկնեիք այսպես թափառական ու մեր երկրի վրա աշխատանք չունենայիք: Ես չեմհասկանում էդ վլաստը, երբ պտի փոխվի : Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մարդավայել ապրել ,բայց մեր հողի վրա», –  ասաց Անահիտը:

 

Կանանց, երբ տեսա առաջին հարցը ,որ ծագեց մտքումս՝արդյո՞ք նրանք ամուսին ունեն: Ու անկեղծ ասած անհարմար էի զգում նման հարց տալ : Սակայն նրանք ինձանից առաջ ընկան :

 

Անահիտի ամուսինը 10 տարի առաջ մեկնում է ՌԴ –արտագնա աշխատանքի: Սկզբում ընտանիքին կանոնավոր գումար  է ուղարկում,բայց որոշ ժամանակ անցգումարի չափը կամաց –կամաց նվազում է,իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում էլ   իսպառ վերանում:Պարզվում է,որ ամուսինը ,ինչպես Անահիտն է ասում. « շեկ ,սիրուն ,ռուս է ճարում ,ու մոռանում նրանց գոյության մասին»:

 

«Է՜աղջիկ  ջան  մինչ ամուսնանալը չէի էլ պատկերացնում ,որ կգա մի օր ,երբ երեխաներիս պահելու համար ,գումար կվաստակեմ նման տանջանքով,այն էլընտանիքից,  հայրենիքից հեռու»,հուզված ասում է  Անահիտն ,ու բացատրում թե ո՞րն է իսկական ընտանիքը:

 

«Ընտանիքը նա է,որ ամեն իրիկուն հավաքվեն ,խոսեն ,միասին հաց ուտեն ,իսկ իմ ընտանիքը…..ես տարվա  6 ամիսը ,այստեղ եմ ,վեց ամիսն այնտեղ,բայց ուրիշճար չունեմ…. մենակ կարամ ասեմ  որ խոպանը իմ տունը քանդեց»:

 

Մինչ Անահիտը պատմում էր իր ընտանիքի պատմությունը Ալվարդը հասցրեց որոշ չափով իր ապրանքը վաճառել ու մոտենալով մեզ. «Որ խոսենք ,ու մեր մասին պատմենք , քեզ ինչ օգուտ…..ու չսպասելով իմ պատասխանին  շարունակեց. «Երբ ամուսնացա,մարդս չէր թողում որ անգամ խանութ գնայի,խանդում էր,ուր մնացաշխատեի: Ասում էր դու նստի տունը ,ու ոչ մի բան մի արա: Ես էլ դառել էի անլեզու հայվան ….. Հետո մարդուս գործերը վատացան. «ասեց, ես գնում եմ խոպանու գնաց…. էն գնալն էր,որ գնաց ……Սկզբում հարազատներս, բարեկամներս ,հարևաններս օգնում էին ,հետո արդեն ամաչում էի,հո իրենք պարտավոր չէին…Չերկարացնեմ էլ :Հիմա ճիշտ ա շան տանջանք եմ ուտում ,բայց երեխեքս հո կուշտ են « ,ասաց Ալվարդը,ու ավելացրեց . «Էս խոսքս հիշի.հեսա ռուսները չենպահի,ու հալից ընկած պտի հետ գա,ու էն ժամանակ ես չգիտեմ ինչ կանեմ» :

 

Հ.Գ Արևն արդեն մայր էր մտնում,լողափում հատ ու կենտ մարդիկ էին մնացել: Բայց դեռ լսվում էր Ալվարդի,Անահիտի ձայները.Գարյաչի կուկուռուզ,պիվա,ռիբա,կալեչկի…

 

 

 Արմինե Գեւորգյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Լքված կանանց երկիրը

 

 

«Ուղիղ 20 տարի լուր չունեի,ոչ գիտեի կա ,ոչ գիտեի չկա» …

 

 

Հայ միգրանտների 77տոկոսը տղամարդիկ են, 23 տոկոսը՝ կանայք/ տեսանյութ

 

 

«Ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ իր համար… »

 

 

«Ամուսինը գնացել ա խոպան, կինը մնացել ա էստեղ, ու մին ավել բռնելու տեղ չկա, որ աշխատի »

 

 

 

«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ

Դիտումների քանակը` 4961

Գլխավոր էջ