Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո/
Հայաստանում ըստ պաշտոնակն տվյալների մոտ 8000-ը մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ կան: Հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ն ընկերներ չունի: Երեխաների ⅓-ը չի մասնակցում միջոցառումների և երեկույթների: Նրանց ընդամենը 4%-ն է հաճախում նկարչության, ընդամենը 3%-ը` պարի և ընդամենը 2%-ը` երաժշտության դասերի:
Այս տվյալները վերցված են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անցյալ տարի կատարված հետազոտությունից, ըստ որի պարզվել է , որ հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը մեկուսացված են իրենց ընտանիքներից, ընկերներից եւ համայնքներից եւ բնակվում են մանկատներում եւ գիշերօթիկ դպրոցներում: Հարյուրավոր երեխաներ էլ ընդհանրապես չեն հաճախում նախակրթարան ու դպրոց եւ չեն մասնակցում իրենց համայնքի կյանքին, չեն հաճախում սպորտի, արվեստի, չունեն ընկերներ ու փակված են տանը: ՄԱԿ-ի տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 3 երեխայից 1-ն է հաճախել կամ հաճախում մանկապարտեզ: Գյուղական վայրերում այս ցուցանիշը կրկնակի ցածր է: Քաղաքային բնակավայրերում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը չի հաճախում դպրոց, գյուղերում՝ 4-ից մեկը: Դպրոց հիմնականում չեն հաճախում մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները:
ՄԱԿ-ը նաեւ պարզել է, որ հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի շատ են հանձնում մանկատուն, քան տղաներին: Ի դեպ, տղաներին ընտանիքի անդամներն ավելի հաճախ են այցելում եւ նրանց տուն են տանում ավելի հաճախ, քան աղջիկ երեխաներին: Մանկատներում խնամվող հաշմանդամ յուրաքանչյուր 4 երեխայից 1-ը մանկատան տարածքից երբեք դուրս չի գալիս կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:
Տեսահոլովակը՝ Սիվիլնեթ -ի
Հեղինակ ՝ Ժաննա Ուրիխանյան
ՅՈՒՆԻՍԵՖ. «Աջակցել նրանց լիարժեք ներառմանը հասարակություն»….
… Այսօր ՄԱԿ-ի Մանկակակն հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էին ցուցահանդես վաճառք , որը բացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Ցուցահանդեսին ներկայացված ձեռքի աշխատանքները պատրաստել են հաշմանդամություն ունեցող երեխաները և հենց իրենք էլ սահմանել են իրենց աշխատանքների գինը: Ավելի քան 70 ձեռքի աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ են եկել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաների աշխատանքները:
ՄԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն Հենրիետ Արենսը շնորհավորեց հաշմանդամություն ունեցող երեխաներին գեղեցիկ ձեռքի աշխատանքների համար: «Այս ցուցահանդեսը եվս անգամ մեզ հիշեցնում է, որ մենք պետք է կենտրոնանանք երեխաների կարողությունների ու ներուժի վրա», նշեց տկն Արենսը: «Հաշմանդամություն ունեցող երեխաները մյուս երեխաների նման ունեն հավասար իրավունքներ: Այդ իսկ նպատակով, նրանք պետք է լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից, մասնակիցը լինեն համայնքի միջոցառումներին՝ հաճախելով հանրակրթական դպրոց եվ օգտվելով առողջապահության եվ սոցիալական պաշտպանության ծառայություններից, ինչպես նաեվ իրենց հասակակիցների հետ խաղալու եվ ընկերանալու իրավունքից»:
Տկն Հենրիետ Արենսը նաեվ նշեց, որ ՄԱՄՀ-ը մոտ ապագայում կմեկնարկի հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրված ազգային սոցիալական ներառման արշավ: Իրազեկման այս արշավի նպատակը կլինի ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը՝ դրանով իսկ նպատակ ունենալով հաղթահարել խտրական եվ կարծրատիպային վերաբերմունքը նրանց հանդեպ եվ աջակցելու նրանց լիարժեք ներառմանը հասարակություն:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն է
Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո
‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››
«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն
Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում
Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից
«Ես ունեմ մայրանալու իրավունք»
“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…
Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո
«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով
Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:
Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում
Դիտումների քանակը` 4863