Միջազգային կազմակերպությունները միանում են ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի հայտարարությանը

 

Այսօր  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում ընթերցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենայկի,  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի միության, ԵԱՀԿ գրասենյակի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի վերջերս ընդունած որոշման, որը  կոչ էր անում երաշխավորել «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը:

 

Հայտարարության  մեջ , մասնավորապես, ասված է.

 

Կանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը` վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը գենդերային հավասարության հարցում:

 

Մենք մեծապես ողջունում ենք Կանանց հարցերով խորհրդի վճռականությունը`հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության` գենդերային հավասարությանն առնչվող միջազգային իր պարտավորություններին, ներառյալ <<Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման>> ՄԱԿ-ի կոնվենցիան, որի ստորագրող կողմ է հանդիսանում Հայաստանը դեռևս 1993թ.-ից: Մենք խրախուսում ենք նաև Հայաստանի կողմից <<Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման>> Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրումը:

 

Բացի այդ, մենք աջակցություն ենք հայտնում նաև Խորհրդի կոչին` երաշխավորելու <<Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ>> օրենքի արդյունավետ կիրառումը:

 

Ինչպես նաև, մենք սատարում ենք իրավապահ մարմիններին ուղղված կոչը. այն է`ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու և պատասխանատվության ենթարկելու գենդերային հավասարության և կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների և կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները:

 

Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության` օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պայմանավորված դրույթների և պարտավորությունների իրականացմանն ուղղված ջանքերը` լինելով այդ փաստաթղթերի ստրագրող կողմ:

 

Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման և կայուն զարգացման անկյունաքարը: Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը աջակցելու ՀՀ կառավարությանը` կանանց և տղամարդկան հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, և խտրականության դեմ օրենսդրության հետագա կիրառման հարցում:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից» – մանրամասներ ՀՀ Վարչապետին կից Կանանց խորհրդի նիստից

 

Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում

 

ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը

 

Սյուժե «Արմքոմեդի»-ի համար

 

«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց

 

Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի

 

«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից

 

Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում

 

Ջեմմա Հասրաթյան. «Եթե այս օրենքը վտանգ ներկայացներ մեր ընտանիքների համար, առաջինը ես դեմ կլինեի դրան»

 

Գենդերացավ

 

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »

 

Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում

 

Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»

 

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը

 

Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Դիտումների քանակը` 3578

Գլխավոր էջ