Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կոչը
Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը.
«Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է վճռական կրկնենք Պարույր Սևակի խոսքերը՝ կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք: Մենք դա պիտի անենք ոչ միայն խոսքով, այլև հստակ գործով»:
Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստիպված են մտածել, թե երեխայի ծնունդը նրանց համար լոկ անհասանելի երազանք է: Անպտղությունն այդպիսով մթագնում շատ հայկական օջախների ընտանեկան երջանկությունը:
Շատ դեպքերում այն անգամ կարող է հանգեցնել այդ խնդրին բախված ընտանիքների քայքայմանը: Սակայն ժամանակակից բժշկական գիտության ձեռքբերումները թույլ են տալիս օգնել նման ընտանիքներին և երեխա ունենալու բախտ պարգևել նրանց:
Այս առումով խիստ ուրախալի են Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացման հաջողությունները: Այժմ մեր հայրենիքում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրվի այն ընտանիքներին, որոնք բախվել են անպտղության խնդրին:
Նման որակյալ բուժօգնությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է, քան արատասահմանում: Այնուամենայնիվ, այդ ընտանիքներից շատերի համար այդպիսի ծառայությունները ֆինանսապես հասանելի չեն: «Արագիլ» հիմնադրամի շուրջ համախմբված բոլոր հայորդիները համոզված են, որ նման ընտանիքներին չի կարելի լքել միայնակ իրենց դժվարության մեջ:
«Սա այն հարցն է, որի շուրջ անհրաժեշտ է ազգային համախմբում: Ինչպես մի կաթիլ ջրի մեջ օվկիանոս է արտացոլվում, այդպես էլ յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ արտացոլվում է ամբողջ մեր ազգը: Մենք պետք է օժանդակություն ցուցաբերենք ցանկացած զույգի, որն ունի ծնող դառնալու ցանկություն», – համոզված է տիկին Ռիտա Սարգսյանը:
«ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011թ-ին: Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը և վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Հիմնադրամի մասին մանրամասն ՝ http://fundaragil.am/ կայքում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ռիտա Սարգսյան. Հայաստանի առաջին տիկնոջ ոչ պաշտոնական դիմանկարը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
«Պետք է անել ամեն բան, որ ոչ մի մանկան ու մոր սիրտ չդադարի բաբախել»…
«Երջանկացրեք և երջանիկ կլինեք» / վիդեո
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դիտումների քանակը` 5892