«Օրորոց» . Երջանկացրեք և երջանիկ կլինեք…

 

– այսպիսին է  «Օրորոց»՝  համազգային հոգածություն նորածիններին՝ բարեգործական   ծրագրի ուղերձը, որին միացել են հարյուրավոր կազմակերպություններ  ու անհատներ  Հայաստանից և արտերկրից:

 Ավելի քան  10 տարի է ինչ Հայաստան համահայկական  հիմնադրամի և կանանց կազմակերպությունների համատեղ   այս ծրագիրը օգնություն է ցուցաբերում  մինչև 1 տարեկան երեխա ունեցող կարիքավոր ընտանիքներին:

 

 

«Օրորոց»- ի գաղափարը ծնվեց 2002-ին՝  կանանց  30 ՀԿ-ների  նախաձեռնությամբ: Նրանք նպատակ ունեին համաժողովրդական ուշադրությամբ շրջապատել սոցիալապես անապահով նորածիններին և հղի կանանց՝ դրանով իսկ նպաստելով ծնելիության մակարդակի բարձրացմանը մեր երկրում: Նույն տարում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը ներառում է  «Օրորոց» նախաձեռնությունը իր ծրագրերի ցանկում:

 

 

Անցած տաս տարիների ընթացքում «Օրորոցը» արդեն իսկ  օգնել է  Սյունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ գյուղերի  ավելի քան  1400 ընտանիքներին ` հատուկ փաթեթներ հանձնելով նրանց  նորածիններին: Յուրաքանչյուր փաթեթն մոտ 10 կգ կշռով պարունակում է մինչև մեկ տարեկան երեխային անհրաժեշտը  տարբեր պարագաներ` հագուստ, խնամքի և հիգիենայի միջոցներ: Այս տարի «Օրորոց»-ն  արդեն  շուրջ 200 նորածինների  համար փաթեթ է պատրաստել եւ բաժանել :

 

 

Փաթեթը կազմվում է ամենայն բծախնդրությամբ: Համակարգող  կանանց խորհրդի ներկայացուցիչները նախապես քննարկում են փաթեթի  յուրաքանաչյուր իրի անգամ գույնն ու որակը: Հագուստի մի մասը պատրաստվում է Հայաստանում` «ՏՈՍՊ» ընկերության և Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկայի կողմից:

 

 

–         Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի փաթեթ ստացող ընտանիքը իրեն լավ զգա,   մենք նրանց  որպես անապահով խավ չենք դիտարկում, այլ  գտնում ենք, որ սահամանամերձ գոտում ապրող երեխան պետք է ստանա այն, ինչ  կարող է իրեն թույլ տալ  Երևանի միջին բարեկեցության  ունեցող ընտանիքը,- նշում է «Օրորոց» ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ` Ջեմմա Հասրաթյանը:

 

 

«Օրորոց» նախաձեռնությունը ղեկավարվում է Կանանց համակարգող  խորհուրդի կողմից, որի կազմում ընդգրկված են կանանց  կազմակերպությունների ղեկավարներ, գիտնական, գործարար կանայք, ովքեր իրենց ներդրումն են բերում բարեգործական այս ծրագրին:

 

 

«Օրորոց»- ին  աջակցում են ոչ միայն  կազմակերպությունները, այլև անհատ մարդիկ Հայաստանից և արտերկրից: Ունեցել են   թոշակառուներ, ովքեր գումար են փոխանցել, անգամ մի երթուղայինի վարորդ…

 

 

– Հայաստանի «սահմանպահ» նորածինները այսօր կարիք ունեն «մանթաշովների»: Եթե ուզում ենք, որպես ազգ պահպանվել, ապա պետք է խթանենք ծնելիությունը: Ի վերջո,  կառուցվող մեր փողոցներով ո՞վ պետք է քայլի, ո՞վ պետք է պահի մեր բանակը,  շինարարությունը ու՞մ համար ենք անում, մեր գյուղերում  ո՞վ պետք է ապրի, ամենը անիմաստ է  դառնում, եթե մենք չմտահոգվենք ծնելիության խնդրով: Մենք, որպես ազգ, պետք է կարողանանք զատել  կարևորը և սլաքը ուղղենք դրա վրա, – ասում է  Ջեմմա Հասրաթյանը:

 

 

Յուրաքանչուր ժողովրդի համար գթասրտությունը ազգային արժեք է:

Ուզու՞մ էք երկիրը շենանա,

ուզու՞մ էք երկիրը պաշտպանող վաղվա զինվորը ծնվի,

որ վաղվա դերասանն ու սպորտսմենը լինեն, վաղվա գրողն ու նկարիչը:

Եկեք այսօր ամբողջ ազգով և սրտով օգնենք, սատար կանգնենք մերապագա և փոքրիկ քաղաքացիներին:

 


 

 

Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել

«Օրորոց» ծրագրի հատուկ հաշվին ՝

 

 

  

Կոնվերս բանկ ՓԲԸ//Converse  Bank cjsc

26/1, V. Sargsyan Str. 375010, Yerevan, Armenia

SWIFT: COVBAM 22

1. 1930000081130300 (AMD)

2. 1930000081130204 (EUR)

3. 1930000081130101 (USD)

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Օրորոցը» օգնության ձեռք մեկնեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի նորածինններին

 

 

Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կոչը

 

 

Ռիտա Սարգսյան. «Թող այս ծրագիրը այն արագիլը դառնա, որը երեխաների ուրախ ճիչերով կերջանկացնի մեր ընտանիքները…»

 

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

 

Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է

 

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

 

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

 

 

«Պետք է անել ամեն բան, որ ոչ մի մանկան ու մոր սիրտ չդադարի բաբախել»…

 

 

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

 

 

«Երջանկացրեք և երջանիկ կլինեք» / վիդեո

 

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դիտումների քանակը` 5939

Գլխավոր էջ