The Economist . Գենդերցիդը Կովկասում
Տղաներին տրվող նախապատվությունը տագնապալի վերածնունդ է ապրում …
Աղջիկ երեխաների աբորտի ամենաշատ դեպքերը գրանցվում են Չինաստանում և այլ ասիական երկրներում: Սակայն այս երևույթն Կովկասում նույնպես շատ տարածված է: Երկու նոր ուսումնասիրություններ ցույց են տալիս դրա պատճառները և ենթադրում, որ առաջիկայում այդ պրակտիկան կարող է էլ ավելի աճել:
Երբ ամեն ինչ բնական հունով է ընթանում , յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվում է 105 տղա: Տղաներն ավելի խոցելի են մանկական հիվանդությունների հանդեպ, այսպիսով, ծննդյան պահին եղած նրանց այս փոքր առավելությունը հասունության շրջանում արդեն հավասարվում է: Սակայն Հայաստանում և Ադրբեջանում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա, իսկ Վրաստանում հարաբերակցությունը 120 է: Սա ավելի մեծ շեղում է, քան Հնդկաստանում: Բոլոր երեք երկրներում էլ 1991թ-ից ի վեր այդ թիվը կտրուկ աճել է (տե՛ս աղյուսակը):
Կովկասում սեռային գործակիցները հատկապես խեղաթյուրվում են, երբ ծնվում է երկրորդ կամ երրորդ երեխան: Հայաստանում, առաջին երեխաների դեպքում հաշվվում է 138 տղա յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց: Եթե առաջին երեխան տղա է, ապա երկրորդ երեխան ավելի հավանական է, որ աղջիկ լինի, քան տղա: Սակայն եթե առաջին երեխան աղջիկ է, տղաներին տրվող նախապատվությունը իր գագաթնակետին է հասնում: Երբ առաջին երեխան աղջիկ է, երկրորդ երեխաների 61 %-ը տղաներ են: Կարծես թե հայ ծնողները շատ լավ պլանավորում են ընտանիքի կազմը:
Ինչպես ամենուր, նույնիսկ շատ էժանագին ուլտրաձայնային մեքենաները, որոնք բացահայտում են սեռը, շատ մեծ փոփոխություն են մտցրել: Մինչև Սովետական Միության փլուզումը այսպիսի մեքենաները շատ հազվադեպ էին, քանի որ դրանց մասերը ռազմական օգտագործման համար էին նախատեսված, դրանց արտահանումը Արևմուտքից արգելված էր: Երբ 1991թ-ից սկսած դրանք մեծ տարածում ստացան, սեռով պայմանավորված աբորտների թիվն աճեց: Չնայած այս մեքենաները նաև շատ մեծ տարածում գտան Ուկրաինայում և այլ հարակից երկրներում, որտեղ սեռի գործակիցը շարունակեց մնալ կայուն: Այն աճեց Հյուսիսային Օսիայում, ռուսական Կովկասի մի մասում, ինչպես նաև Թուրքիայի որոշ հատվածներում, սակայն մինչև 107:
Ինչո՞վ է բացատրվում այս կովկասյան ֆենոմենը: Հեղինակները կարծում են, որ պատասխանը շատ քաղաքական բնույթ ունի. բոլոր երեք երկրներն էլ «սառեցված կոնֆլիկտներ» ունեն, ինչը կարող է մեծապես նվազեցնել կանանց բանակցային ուժերը ընտանիքի պլանավորման գործընթացում, այնպես որ տղամարդիկ նախապատվությունը տալիս են տղաներին: Եթե այդպես է, այն կարող է բերել մի ուշագրավ փոփոխության: 1970-ականներին Սովետական Միությունը պարծենում էր, որ կանայք ավելի շատ իրավունքներ ունեին, քան նրանց քույրերը այլ երկրներում, և Սովետական պետությունը ճնշում էր կրոնական խտրականությունը կանանց դեմ: Տղաներին տրվող նախապատվությունը Կովկասում ենթադրում է, որ ավանդական արժեքները վերածնվում են:
Ուրիշ առումներով Կովկասը բացառություն չի կազմում: Ջոն Բոնգարթսը 61 երկրներում հետազոտություն է անցկացրել` պարզելու համար այն հարաբերակցությունը, որը կլիներ այն ժամանակ, երբ ծնողներն ունենային աղջիկների և տղաների իրենց ցանկացած թիվը: Եվ պարզվել է, որ երկրների ուղիղ կեսում ցանկալի հարաբերակցությունը ավելի քան 110 է (ավելի բարձր քան Հնդկաստանում է` 108): Հայաստանը և Ադրբեջանը ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների շարքում են, սակայն ամբողջ աշխարհում (հատկապես Աֆրիկայում) ծնողներն ասում են, որ ավելի շատ տղաներ են ուզում: Ինչպես Բոնգարթսն է ասում, «կա սեռի ընտրության շատ բաղձալի մի պահանջարկ»: Եվ կարծես թե Կովկասը այն ուղեցույցն է, որ ցույց է տալիս` այդ պահանջարկը կարելի է շատ հեշտությամբ բավարարել…
Աղբյուրը՝ The Economist
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք
Դիտումների քանակը` 3788