Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

«Սա մեր ազգի համար պարզապես խայտառակություն է: Վստահ եմ, որ անելիքներ ունենք բոլորս` և պետությունը, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, և քաղաքացիական հասարակությունը: Ի դեպ, ի թիվս այլ խնդիրների, սեռով պայմանավորված արհեստական վիժեցումների դեմ պայքարը մտել է 2013թ. երրորդ եռամսյակի համար ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների ցանկի մեջ: Ակնկալում ենք քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն»,  – այս գրառումը արել է ` իր ֆեյսբուքյան էջում   ՀՀ Նախագահի  աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ արձագանքելով  Մեդիամաքս գործակալության կայքում զետեղված տվյալներին, ըստ որոնց Հայաստանում նորածին երեխաների սեռերի անհամաչափությունը առավել նկատելի է ոչ թե առաջին կամ երկրորդ, այլ երրորդ ծննդի պարագայում` 160 տղա երեխա 100 աղջիկ երեխայի դիմաց:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Վերներ Հոգը` նամակով պատասխանել է  բրիտանական The Economist պարբերականի   «Գենդերցիդը Կովկասում»  հոդվածին:
«Սա նշանակում է, որ երեխայի ծնողներն արու զավակ ունենալու համար համաձայնվում են դադարեցնել հղիությունը, երբ տղա ունենալու առաջին կամ երկրորդ փորձերը ձախողվում են: Սեռով պայմանավորված աբորտների այլ վկայություններ  չկան (այսինքն` ծնողները ցանկանում են աղջիկ երեխա, երբ առաջին զավակն արու է)»,- նշել է Վերներ Հոգը:

 

Բյուրոյի տնօրենի խոսքերով, միտումն ակնհայտ է` փոքր ընտանիք ունենալու ցանկության լույսի ներքո ապագա ծնողները ուզում են վստահ լինել, որ իրենց երեխաներից մեկը տղա է:

 

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կովկասյան հասարակությունների նահապետական բնույթը, խորհրդային շրջանից ժառանգված աբորտների մշակույթի հետ զուգակցված, շատ ավելի ազդեցիկ գործոն են, քան տարածաշրջանի «սառեցված հակամարտությունները»,- նամակում նշել է Վերներ Հոգը:

 

Նա կարծիք է հայտնել, որ առանց կնոջ կարգավիճակը հասարակությունում բարելավելու սելեկտիվ աբորտները կշարունակվեն` կործանարար հետեւանքներ ունենալով ապագա սերունդների համար,-  գրում է  Մեդիամաքս -ը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

The Economist . Գենդերցիդը Կովկասում

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

 

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք 

 

 

Դիտումների քանակը` 5708

Գլխավոր էջ