Ռիտա Սարգսյան. «Թող այս ծրագիրը այն արագիլը դառնա, որը երեխաների ուրախ ճիչերով կերջանկացնի մեր ընտանիքները…»

 

«2014թ. Հունվարի 1-ից սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների՝  զույգերի  անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կերաշխավորվի պետության կողմից։ Սա դեռևս սկիզբն է, և պետությունը նախատեսում է կարևոր այս ծրագրերը  տարեցտարի ընդլայնել», –  այս հայտարությունը հնչեցվեց  ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի կողմից  «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» երեկ մեկնարկած   10-րդ հոբելյանական  գիտաժողովի ժամանակ:  Միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ  այս գիտաժողովը հրավիրվել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ:

 

 

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը վերարտադրողական առողջության ոլորտում հասանելի է դառնում անապահով ընտանիքների համար։

 

Վերարտադրողական բժշկությունը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Չնայած անպտղության բավականին բարձր ցուցանիշին՝ Հայաստանում վերջին 10 տարիներին անպտղության ցուցանիշը համեմատաբար նվազել է՝ պաշտոնական տվյալներով, 28%-ից այն իջել է մինչեւ 16%: ՀՀ գլխավոր գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի տեղեկացմամբ` այդ հաջողությունը վերարտադրողական բժշկությունում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների արդյունք է։

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի դիտարկմամբ  կոտրվում  են որոշակի կարծրատիպեր` մարդիկ այսօր արդեն չեն խուսափում օժանդակ օգնությունից եւ չեն ամաչում խոսել ինսեմինացիայից կամ արհեստական բեղմնավորումից: Զարգանում եւ ավելի արդյունավետ են դառնում  նաեւ անպտղության բուժման մեթոդները:

 

«Անպտղությունը ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ հասարակության խնդիրն է», – ասում է Համբարձումյանը, նշելով, որ  այն երկրները, որտեղ անպտղության տոկոսը 15%-ից բարձր է, ժողովրդագրական խնդիրների առջեւ են կանգնում: Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ կամ 7-րդ ընտանիքը անպտղության խնդիր ունի, ընդ որում  տղամարդկանց անպտղությունը  11%  է, կանանց մոտ՝ 16,8 տոկոս է:

 

Այսօր  Հայաստանում  «Արագիլ» -ի օգնությանն են սպասում  մոտ  9 հազար անպղության  խնդիր ունեցող  ընտանիք : Եվ ինչպես իր խոսքում նշեց տիկին Ռիտա Սարգսյանը ՝ « թող այս ծրագիրը այն «արագիլը»  դառնա, որը  երեխաների  ուրախ ճիչերով  կերջանկացնի  մեր ընտանիքները…

 

 

Կարդացեք մեր կայքում.

 

Ռիտա Սարգսյան. Հայաստանի առաջին տիկնոջ ոչ պաշտոնական դիմանկարը

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

 

«Պետք է անել ամեն բան, որ ոչ մի մանկան ու մոր սիրտ չդադարի բաբախել»…

 

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

 

«Երջանկացրեք և երջանիկ կլինեք» / վիդեո

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք 

 

 

Դիտումների քանակը` 10494

Գլխավոր էջ