Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

 Փորձագետ Տիգրան Աբրահամյանը  facebook-յան իր  էջում գրառում է արել 2014թ-ի պետակաբ բյուջեի նախագծի որոշ առաջարկների շուրջ, մասնավորապես,  ծնելիության աճին ուղղված կառավարության քայլերին: Խոսքը ՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվանգ նպաստը 500 հազար դրամ, իսկ հինգերորդ  և ավելի երեխայի դեպքում՝  1 մլն դրամ դարձնելու կառավարության որոշման մասին  է: Փորձագետը, սակայն, որոշ նկատառումներ ունի այս պահով, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարել է, որ 2014 թվականին երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվանգ նպաստը կլինի 500 հազար, հինգերորդ և ավելի երեխաներ ունեցողների  համար՝ 1 մլն դրամ:
 

Ծնելիության աճին նպաստելու` կառավարության քաղաքականությունը առավել արդյունավետ կլիներ, եթե միանվագ նպաստը մեծացվեր ոչ թե «երրորդ և ավելի», այլ «երկրորդ և ավելի» սկզբունքով, քանզի այսօր  ծնելիության հարցում առավել խնդրահարույց է երկրորդ երեխայի հարցը : Ավելին, առանց երկրորդ երեխայի ծնելիությունը խթանելուն ուղղված քայլերի` դժվար է ակնկալել, որ ընտանիքներում  3 և ավելի երեխաներ կծնվեն:

 

Վերջին տարիներին կառավարությունը ծնելիության աճին նպաստող մի շարք քայլերի է գնացել, սակայն խնդիրն առավել արդյունավետ լուծելու համար պետք է ճիշտ «թիրախավորում» իրականացնել:
 

Երկրորդ. շատ կարևոր է ոչ միայն մեծացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստը, այլև անհրաժեշտ պայմաններ ստեղծել նույն այդ երեխաներին մեծացնելու, անհրաժեշտ բուժսպասարկմամբ և որակյալ կրթությամբ ապահովելու համար:
 

Բուժսպասարկման առումով հիմնական ծանրությունն ընկած է պոլիկլինիկաների վրա, սակայն ի տարբերություն ամեն տարի, տարբեր ծրագրերով հիմնանորոգվող հիվանդանոցների` պոլիկլինիկաներում տիրող իրավիճակը դժվար է բավարար համարել՝ և՛ շենքային պայմանների, և՛ սարքավորումների ֆիզիկական ու բարոյական մաշվածության, և՛ ծառայությունների մատուցման առումով:
 

Եթե նշյալ խնդրին նայենք 5-6 տարվա կտրվածքով, ապա անհնար է չտեսնել այն առաջընթացը, որին հնարավոր էր հասնել այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունից, սակայն կտրուկ առաջընթաց գրանցելու ու միջնաժամկետ կտրվածքով իրական արդյունք ունենալու համար պետք է առավել հստակ ֆիքսել ռիսկային խնդիրները,  առանց որի դժվար է իրական հաջողություններ գրանցել», – իր մտահոգություններն է գրում է  Տ.Աբրահամյանը:

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
 

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…
 

Կառավարությունը դեմ է «Պատվավոր մայր» և «Մայրական սխրանք» կոչումներին
 

Բազմազավակ մայրերը պետությունից հարգանք են պահանջում  
 

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար
 

Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …
 

Վերարտադրողական առողջությունը թվերով
 

Երկրի բնակչությունը ծերանում է…

 

 

Դիտումների քանակը` 3913

Գլխավոր էջ