ԱՄՆ-ում այսօր նշում են Կանանց հավասարության օրը

 

Օգոստոսի 26-ը  Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիշատակվում է որպես Կանանց հավասարության օր: 1921 թվականին հենց այս օրն  են կին քաղաքացիները` ԱՄՆ Սահմանադրության բարեփոխման  շնորհիվ,   ստացել  ընտրելու իրավունք: Դա հնարավորություն տվեց ամերիկացի  կանանց  ավելի ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին:

Դեռեւս 1848 թվականից իրենց իրավունքների համար պայքարող կանանց մի խումբ հռչակել էին, որ  կանայք ու տղամարդիկ հավասար են ստեղծված և  օժտված են   Արարչի կողմից հավասար  իրավունքներով, հետևապես կանայք էլ պետք է ունենան միեւնույն իրավունքները, ինչ տղամարդիկ: Սակայն Սահմանադրության մեջ արգելքը կանանց ընտրելու իրավունքի վերաբերյալ հանվեց երկարատև պայքարից հետո միայն:

Օգոստոսի 26-ը որպես Կանանց հավասարության օր նշելու հիմնադիրը Բելլա Աբզագն է եղել: Նա առաջին հրեա կինն է, ով ընտրվել է որպես ԱՄՆ Կոնգրեսի անդամ: Նա նաև ռուսական արմատներ ուներ, նրա ծնողները ԱՄՆ են ներգաղթել Ռուսաստանից:   Հենց նրա ջանքերով էլ 1971 թվականին ԱՄՆ Կոնգրեսն այս օրը հռչակել որպես Կանանց հավասարության օր: Բելլա Աբզագը հայտնի է եղել որպես պայքարող կին, ուժեղ մայր, սակայն շատերի կողմից նա ընկալվել է նաեւ որպես տղամարդատյաց քաղաքական գործից:

 

«Մենք ուզում ենք կառավարությունը հավասարաչափ բաժանել կանանց եւ տղամարդկանց միջեւ եւ մենք նպատակաուղղված ենք հասնելու դրան»,- ասել է Բելլա Աբզագը, ով մասնագիտությամբ իրավաբան էր, նաեւ հայտնի էր որպես գրող եւ  քաղաքական մեկնաբան:

 

Դիտեք նաև մեր կայքում. 

Կանանց դար. Անձնվեր սուֆրաժիստուհիները

 

Դիտումների քանակը` 5561

Գլխավոր էջ