Հերթական խմբակային բռնաբարություն Հնդկաստանում

 

 

Այս անգամ զոհ է դարձել  22-ամյա աղջիկը, ով տեղական պարբերականներից մեկում աշխատում է որպես ֆոտոլրագրող: Օգոստոսի 22-ին նա ենթարկվել է խմբակային բռնաբարության Մումբայի քաղաքում` խմբագրության կողմից ստացված հանձնարարությունը կատարելիս:

 

Աղջկան տեղափոխել են հովանդանոց. Նրա վիճակը գնահատվում ե ծանր: Նրա մոտ հայտնաբերվել են բազմաթիվ ներքին և արտաքին վնասվածքներ:

 

 

Աղջիկը եղել է գործընկերոջ հետ, երբ նրանց են մոտեցել երկու տղամարդ և հենց փողոցում սկսել վիրավորել նրան: Ընկերոջը, ով փորձել է պաշտպանել, ծեծել են ու կապել, իսկ աղջկան տարել են մոռացված մի շինություն, կանչել իրենց ևս երեք ընկերներին ու բռնաբարել:

 

Այս գործով արդեն ձերբակալվել է 20 անձ: Ոստիկանությունը տարածել է կասկածյալների ֆոտոռոբոտը:

 

Բռնաբարությունների հետ կապված խնդիրը Հնդկաստանի հասարակությանը ցնցեց, երբ 2012 թվականի դեկտեմբերին 6 տղամարդ դաժանորեն բռնաբարեցին 23-մյա մի ուսանողուհու` Դելիի ավտոբուսի մեջ: Ստացած մարմնական վնասվածքներից աղջիկը մահացավ:

Դիտումների քանակը` 7493

Գլխավոր էջ