«Բավական» ֆիլմի շնորհանդեսը Վանաձորում / թրեյլեր

 

Ադրինե Գրիգորյանի «Բավական» վավեգրական ֆիլմը բարձրացնում է սելեկտիվ աբորտների ` երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը:  Վիճակագրական տվյալներով` Հայաստանը սելեկտիվ աբորտների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո:

 

 

Օգոստոսի 12-ին Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու միջոցառումների դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ և Գուգարաց թեմի աջակցությամբ տեղի ունեցավ «Բավական» ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց փորձագիտական բաց քննարկում:

 

 

Փորձագետների գնահատմամբ՝  սեռով պայմանավորված հղիության ընդհատումները Հայաստանին կկանգնեցնեն լուրջ խնդիրների առաջ`գենոֆոնդի փոփոխությունից մինչեւ սերնդի շարունակության անհնարինություն: «Եթե այսպես շարունակվի, ապա 20 տարի անց մայր չենք ունենա` սերունդ ունենալու համար,  կամ էլ տղաները կմեկնեն արտերկիր` օտարազգի հարսնացուների հետեւից, եւ հարց է` այնտեղից կվերադառնան թե ոչ»,-ասում են նրանք:

 

 

Ռեժիսոր Ադրինե Գրիգորյանի խոսքով,  իր «Բավական» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2 տարի առաջ: Հայ հասարակության տողամիջյան շերտերում ապրում է մի իրականություն, որտեղ կնոջ ընտրության իրավունքն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ընտանիքին արու ժառանգ պարգևելու նրա անքննելի առաքելությունը:

 

 

Ֆիլմը ներկայացնում է այս խնդիրը այն կանանց  պատմությունների  միջոցով, ովքեր ճնշման են ենթարկվել  եւ ստիպված են եղել դիմել հղիության արհեստական ընդհատման, որովհետև երեխան, որ պիտի ծնվեր, աղջիկ էր: «Գենդերային աբորտն է ամենամեծ խնդիրը, թեման կանանց մասին է, բայց հանդիսատեսը, լսողներն ու որեւէ բան իմանալ ցանկացողները տղամարդիկ են: Այս կանայք ինձ համար Հայաsտանի հերոսներն են, նրանք ցանկանում են ինչ որ բան փոխել», – ասում է ֆիլմի հեղինակը:

 

Ինչպես փաստում են «Բավական» ֆիլմի հերոսների մեծ մասը` իրենք  ազատվել են աղջիկ երեխաներից միայն այն պատճառով, որովհետեւ իրենք կամ ընտանիքի անդամները տղա երեխա են նախընտրել ունենալ, ավանդույթի համաձայն`  տան կրակը վառ պահելու համար:

 

«Ոնց կլինի` տղա չունենամ, բա տանս ճրագը ով վառ պահի, աղջիկը մերը չէ, աղջիկը ուրիշի տան ծուխն է»,-ասում են նրանք:

 

«Մենք մոռանում ենք, որ յուրաքանչյուր պտուղ, որ որովայնում ձեւավորվում է, Աստծո շնորհն է, Աստծո կամքն է, պարգեւը: Այն մարդը, ով ակամայից գնում է պտղի հեռացմանը,  իրեն զրկում է Աստծո օրհնությունից: Եթե աբորտների քանակով հաշվարկենք՝ ապա մեր շրջապատում որքան մարդասպաններ կան: Իսկ այնտեղ, որտեղ մարդասպանություն կա, Աստծո օրհնություն լինել չի կարող»,-իր խոսքում նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը:

 

 

Անդրադառնալով հատկապես սեռով պայմանավորված աբորտներին` վերջինս նշեց, որ  անկախ նրանից, թե մարդ ինչ սեռի երեխա է աբորտ անում, նա չի դադարում մարդասպան լինելուց, եւ որ ընտանիքի ծուխը վառ պահելու երեւույթն էլ երեխայի սեռով չի պայմանավորվում: «Եթե դու աբորտ ես անում տղա երեխայի, հիշիր, դու հայրասպան ես, դու ապագայի հորն ես սպանում, եթե աղջիկ երեխա է` մայրասպան ես: Այդպիսի բան չկա, որ օջախի կրակը աղջիկ կամ տղայով է պայմանավորվում, մարդով է պայմավորվում: Այսօր հայ ժողովուրդը հեռացել է Աստծուց իր տգիտությամբ,  Իր հանցավոր գործունեությունը պայմանավորում  է սուտ ժողովրդական մեկնաբանությամբ»,-նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը:

 

Աղբյուրը՝ Aravot.am

 

Կարդացեք նաեւ այս թեմաայի շուրջ մեր կայքում.

 

Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո


Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

Գ.Հայրապետյան. «Կնոջ դերը մեր հասարակության մեջ շատ ավելի նվազ է, քան տղամարդու»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

 

Դիտումների քանակը` 7641

Գլխավոր էջ