Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

« Կարծում եմ՝ հասարակության որոշ շերտերի մոտ ինֆորմացիայի պակաս կա, կամ էլ հետաքրքիր թեմա է, ամառ է, խոսում են: Այս օրենքի հիմնական նպատակը ոչ թե հասարակությունը շերտերի բաժանելն է, այլ հակառակը՝ միավորելը»,  –  այսպիսի կարծիք հայտնեց այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, մենաբանելով այն աղմուկը, որը  բարձրացվել  է վերջերս ընդունված  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ:

«Համացանցում դրված են օրենքի սխալ մեկնաբանմամբ տեսահոլովակներ, որոնք իրականության հետ կապ չունեն եւ որոնց վրա ծախսած գումարները լավ կանեին ծախսեին սոցիալական նպատակներով, – նկատեց փոխնախարարը՝ շեշտելով, որ oրենքի նախագծի վրա աշխատել են լուրջ մասնագետներ և իր համար զարմանալի է, որ դրա ընդունոմը տարընթերցումների ու աղմուկի տեղիք է տվել…

 

 

Նրա խոսքով,  օրենքում առկա ‘’գենդեր’’  եզրույթի  ձեւակերպումը    մասնագիտական, նորմալ դասական ձևակերպում է , սակայն այն   ճիշտ չի հասկացվում ու մեկնաբանվում:

 

 

«Սեռ» և «գենդեր» բառերը մեզանում խառնվել են իրար, բայց ուզում եմ ասել, որ դրանք բացարձակապես կապ չունեն միմյանց հետ,  չգիտեմ՝ ինչու են մեկը մյուսին միավորում », – ասաց փոխնախարարը, նշելով, որ օրենքում տեղ գտած  «գենդեր» եզրույթը սեռափոխության հետ որեւէ կապ չունի , ինչպես այն փորձ է արվում ներկայացնել:

 

 

Նշենք, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի հոդված 3-ում   տրված  է «գենդեր» եզրույթի հետեւյալ սահմանումը.

 

 

« Գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.»:

 

 

Աղմուկ է բարձրացվել հատկապես «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» բառակապակցության շուրջ, որը  հասարակական –քաղաքական որոշ շրջանակների կողմից խիստ քննադատվում է եւ որակվում է որպես ‘’այլասերության ու միասեռականության’’ օրենսդրական ամրագրում,  որն ‘’ուղղված է ընտանիքի դեմ’’:

 

 

Ֆիլարետ Բերիկյանի խոսքերով, ինքը բացարձակ համաձայն չէ այն եզրահանգման  հետ, որ օրենքի ընդունմամբ գաղտնի փորձ է արվում այլասերել հասարակությանը: Փոխնախարարը ընդգծում է, որ  իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն խոսակցությունները, որ  օրենքն գաղտնի եւ հապճեպ է  ընդունվել;

 

 

Հակառակը, նրա խոսքով  Օրենքը բավական երկար ճանապարհ է անցել: Դեռ 2011թ-ին ՕԵԿ-ի ներկայացրած նախագիծը որոշ ձեւակերպումների պատճառով կառավարության տարբեր գերատեսչությունների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում լրամշակվեց: ՕԵԿ-ի եւ կառավարության առաջարկած նախագծերը միավորվեցին եւ լրամշակված տարբերակով խորհրդարան ուղարկվեցին: Նախագծի վրա, ըստ բանախոսի,   աշխատեց իրավաբաններից եւ գիտնականներից կազմված աշխատանքային խումբ:

 

 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն այն եզակիներից է, որի վերաբերյալ հանրային լսումներ անցկացվել են ՀՀ բոլոր մարզերում», – նշեց  փոխնախարարաը , ընդգծելով, որ  առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստեղծվել են  հանձնաժողովներ, որոնք գլխավորել են  նախորդ խորհրդարանի  ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զ ոհրաբյանը և Արամ Սաֆարյանը, կազմակերպվել են օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

 

 

«Այս օրենքի շուրջ կազմակերպվել են աննախադեպ խորհրդարանական լսումներ  երկու հանձնաժողովներում ` մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հարցերի: Լսումներին  մասնակցեցին եւ օրենքի շուրջ իրենց նկատառումները ներկայացրին հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ:»,- հիշեցրեց  Բերիկյանը, հերքելով  նաեւ Նաիրա Զոհաբյանի այն հայտարարությունը, թե «գենդեր» եզրույթում առկա աղմկահարույց կետը հայտնվել է միայն երկրորդից երրորդ ընթերցում: Իրականում այդ կետը առկա էր եւ անփոփոխ է մնացել բոլոր երեք ընթերցումների ընթացքում:

 

 

«Խնդրահարույց այդ ձևակերպումը միշտ էլ եղել է` նախագիծ եղած ժամանակ, դեռևս ԱԺ-ում ընթերցումներ չանցած: »,-շեշտեց  Ֆ. Բերիկյանը

 

 

Դրա հետ մեկտեղ փոխնախարարը տեղեկացրեց, որ, այնուամենայինվ,  նախարարությունը հանձնարարական է ստացել փոխել տարընթերցումների, դժգոհությունների  առիթ դարձած այդ ձևակերպումը: «Մենք արդեն պատրաստում ենք աշնանային նստաշրջանում այդ ձևակերպումը փոխել: Կընդունվի հասարակության համար ընկալելի տարբերակ»,-նշեց Ֆ.Բերիկյանը, մեկ անգամ ևս շեշտելով, որ   նրանք պատրաստ են գնալ  կոմպրոմիսի  ճանապարհով՝  չնայած  օրենքի դեմ հնչող տեսակետները անհիմն են :

 

 

Ըստ բանախոսի` արդեն իսկ կա խնդրահարույց  ձևակերպման երեք-չորս տարբերակ: Դրանցից մեկը,  իրենց մշակած տարբերակն է, որի շուրջ աշխատանքներն սկսեցին մոտ տասը օր առաջ, երբ հասարակության որոշ հատվածի կողմից օրենքի տարընկալումներ դրսեւորվեցին: Մյուսը Նաիրա Զոհրաբյանի կողմից շրջանառության մեջ դրված տարբերակն է, որով նա առաջարկում է ուղղակի հանել «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» բառակապակցությունը:

 

 

Սպասվում է, որ օրենքի  լրամշակված տարբերակը կառավարությունն  ԱԺ կներկայացնի աշնանը:

 

 

Դիտեք  նաեւ ասուլիսի ողջ  տեսագրությունը   

Տեսագրությունը՝ «Մեդիա-Կենտրոն»

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»…

 

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

 

Ն.Զոհրաբյան. Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի -փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը

 

Կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասար են Սահմանադրությամբ, իսկ հնարավորությունները՝ առանձին օրենքով

 

Զարուհի Փոստանջյան. «Ես կողմնակից եմ, որ օրենքները կիսատ չընդունվեն»

 

«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

 

Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը

 

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

 

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

 

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

 

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

 

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»

 

Դիտումների քանակը` 5264

Գլխավոր էջ