Միշել Բաչելետը Չիլիում գալիք նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից է

 

Չիլիում առաջին անգամ պատմության մեջ խոշոր կուսակցական դաշինքները նոյեմբերի 17-ին կայանալիք նախագահի ընտրություններին ընդառաջ թեկնածուների  փրայմերիզ են անցկացրել :

 

Ներկուսակցական փրայմերիզի արդյունքների համաձայն երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետը /2006-2010/ ներկայացնելու է ձախ կողմի ուժերը: Նա հավաքել է ձայների 73%` առաջ անցնելով իր` ձախ կոալիցիայի մրցակիցներից:  Նրան սատարեցին սոցիալիստները, Ձախ քաղաքացիական կուսակցությունը, ինչպես նաև առաջին անգամ նրա օգտին քվեարկեցին նաև կոմունիստները:

 

«Ներկայիս հաղթանակը մեկ հոգու հաղթանակ չէ, այլ միլիոնավոր չիլիացիների», – հայտարարել է Միշել Բաչելետը, ով մինչ վերջերս զբաղեցնում էր «ՄԱԿ Կանայք» կառույցի գորխադիր տնօրենի պաշտոնը: Նա նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայն լսելի է լինելու: Մասնավորապես էքս-նախագահը խոստացել է ընդառաջել դպրոցականներին և ուսանողներին, ովքեր բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ անվճար և որակյալ կրթության պահանջով:

 

Բաչելետի  գլխավոր մրցակիցն է դարձել Պահպանողական Դաշինքի ղեկավար Պաբլո Լոնգեյրան` Էկոնոմիկայի նախկին նախարարը և Անկախ Դեմոկրատական կուսակցության ղեկավարը: Նա վստահություն է հայտնել նախագահական ընտրություններում հաղթելու վերաբերյալ: Լոնգեյրան մտադիր է շարունակել ներկայիս նախագահ Պինյերայի քաղաքականությունը, ով ըստ Սահմանադրության չի կարող երկրորդ անգամ անընդմեջ առաջադրվել:

 

Կարդացեք նաեւ մեր կայքում.

Միշել Բաչելետը հեռանում է «ՄԱԿ-Կանայք» գործակալության ղեկավարի պաշտոնից


Мишель Бачелет: “Я женщина, разведённая, социалист и агностик —- все грехи вместе”

 

 

Դիտումների քանակը` 3784

Գլխավոր էջ