«ՄԱԿ-Կանայք» կառույցը նոր գործադիր տնօրեն ունի

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հուլիսի 10-ին  հայտարարեց, որ Ֆումզիլե Մլամբո Նգուկան, ով  ժամանակին  Հարավային Աֆրիկայի հանրապետության փոխնախագահ է եղել, նշանակվել է ՄԱԿ- Կանայք գործակալության գործադիր տնօրեն` փոխարինելով  այդ պաշտոնից վերջերս հեռացած Միշել Բաչելետին: Հիշեցնենք, որ «ՄԱԿ-կանայք» գործակալությունը մի կառույց է,  որը զբաղվում է  գենդերային հավասարության  և կանանց իրավունքների առաջխաղացման  հարցերով:

 

Նշանակման առիթով ՄԱԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

 

«Տիկին Ֆումզիլե  Մլամբո Նգուկան, ստանձնելով այս պաշտոնը, իր հետ բերում է կանանց հարցերով զբաղվելու իր հարուստ փորձը, համադրելով այն ռազմավարական ղեկավարության և կոնսենսուս կառուցելու փորձի հետ: Նա առաջին կինն էր, ով զբաղեցրեց Հարավային Աֆրիկայի Հանրապետության  փոխնախագահի պաշտոնը 2005 – 2008թթ: Նա առաջին անգամ խորհրդարանի անդամ է դարձել 2004 -ին: Նա եղել է Առևտրի և արդյունաբերության փոխնախարար (1996-1999), Բնական պաշարների և Էներգիայի նախարար (1999-2005), 2004-ին կարճատև ժամանակ զբաղեցրել է նաև Արվեստի, Մշակույթի, Գիտության և Տեխնոլոգիայի նախարարի պաշտոնը:

 

Ֆումզիլե Մլամբո Նգուկան եղել է Երիտասարդ Կանանց քրիստոնեական ասոցիացիայի Երիտասարդ Կանանց համադասողը Ժնեւվում (1984-1986), ինչպես նաև Կանանց Նաթալ կազմակերպության առաջին նախագահ, հիմնել է Ումլամբո հիմնադրամը Հարավային Աֆրիկայի ծայրահեղ աղքատ շրջանների դպրոցներին սատարելու նպատակով:

 

Նա իր Կրթության պլանանորման մագիստրոսական աստիճանն ստացել է Քեյփթաունում 2003-ին, իսկ Կրթության բակալավրը Լեսոտոյի համալսարանում 1980-ին:   Նա  57 տարեկան է ,   ամուսնացած է, ունի 3 երեխա:

 

Ֆումզիլե Մլամբո Նգուկան փոխարինում է Միշել Բաչելեթին, ով զբաղեցրել էր նորաստեղծ բաժնի գործադիր տնօրենի պաշտոնը 2010-ին և ում հսկայական ներդրումը գենդերային խնդիրների լուծմանը վերջերս բարձր գնահատվեց Բան Կի Մունի կողմից: «Միշել Բաչելետը այն ճիշտ անձնավորությունն է, ով ճիշտ ժամանակին զբաղեցրել էր ճիշտ պաշտոն»:

 

Նրա ակնհայտ լիդերությունը նոր դինամիկ ընթացք հաղորդեց ՄԱԿ-կանայք նոր կառույցին, նրա խիզախությունը մեծ ուժ հաղորդեց նաև այլ կանանց: Նա ներմուծեց նոր միջոցներ կանանց և աղջիկներին բռնությունից պաշտպանելու համար, մեծ առաջընթաց գրանցեց կանանց առողջապահության հարցերում և գենդերային հավասարության հարցը դարձրեց ամենաառաջնայիններից մեկը: Այս տարվա ընթացքում արդեն 130 պետություն ստորագրեց գենդերային բռնության բոլոր ձևերի վերացման փաստաթուղթը:

 

Տիկին Բաչելետը որոշել է լքել իր պաշտոնը իր հայրենիքում` Չիլիում ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, որտեղ նա նախագահել է 2006-2010թթ:

 Աղբյուրը՝ UN-Women

 

 

Կարդացեք նաեւ մեր կայքում.

 

Միշել Բաչելետը հեռանում է «ՄԱԿ-Կանայք» գործակալության ղեկավարի պաշտոնից

 

 

 

«Յուրաքանչյուր կին ու աղջիկ իրավունք ունի ապրելու առանց բռնության». ՄԱԿ-ում ընդունվեց պատմական փաստաթուղթ

 

Դիտումների քանակը` 5436

Գլխավոր էջ